Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 23/08/2019 16:00
Ապշելի նմանություն․ Քրիստինե Եղոյանը քույրիկի հետ լուսանկար է հրապարակել | Սվետլանա Լոբոդան ցնցել է շպագատով | Բալիում կապիկն Օլգա Բուզովայից «խլել է» բրենդային ակնոցը (ֆոտո) | Բացառիկ հարցազրույց Թալիշում 2016 թ․ դաժանաբար սպանված Խալափյանների որդու հետ |

Մամուլի տեսություն

Ավելի քան 66 մլն դրամ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և թաղապետերին. «168 ժամ»
Ավելի քան 66 մլն դրամ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և թաղապետերին. «168 ժամ»
13/07/2019 11:58

«Երևանի քաղաքապետարանը հերթական ճոխ պարգևավճարներն է հատկացրել իր թվով 117 աշխատակիցներին, ընդհանուր՝ 56,319,500 դրամ։ Ընդ որում, նրանք նման պարգևատրումներ են ստանում եռամսյակը մեկ՝ իրենց աշխատավարձերի կրկնակիից ավելի չափով։ Քաղաքապետ Հայկ Մարությանի անունը պարգևատրվածների ցանկում չկա։ Հայկ Մարությանի բոլոր չորս տեղակալները, գլխավոր ճարտարապետն ու աշխատակազմի քարտուղարը ստացել են ամենաբարձր պարգևավճարը՝ յուրաքանչյուրը 965 հազարական դրամ։ Ամենացածր պարգևավճարը ստացել են օգնականներն ու գործավարները՝ 200 հազար դրամից մի քիչ ավելի։ Բոլորի ուշադրությունը գրավեց այն, որ կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը, որը բառացիորեն ձախողել է Երևանի աղբահանությունը, և քաղաքը ամիսներ շարունակ համատարած աղբի մեջ է, ստացել է 840 հազար դրամ պարգևավճար։ 840 հազարական դրամներով պարգևատրվել են նաև վարչական շրջանների ղեկավարները, ընդհանուր՝ 10,080,000 հազար դրամ։ Փաստացի, 2019 թվականի երկրորդ եռամսյակում պարգևատրման համար ծախսվել է ավելի քան 66 մլն դրամ (66,399,500)։ 168.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հիշեցրեց, որ դեռևս նոր գումարման ավագանու գործունեության մեկնարկին իրենք հայտարարել էին, որ կա աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտություն, և երկար ժամանակ անցավ, մինչև քաղաքապետարանը ներկայացրեց աշխատավարձերի բարձրացման նախագիծը, որն իրենից ենթադրում էր աշխատավարձերի անհամաչափ բարձրացում։ «Մենք պնդում էինք, որ այն պարգևավճարները, որոնք ժամանակին տրվում էին, պետք է ներկայումս տրվեն աշխատավարձի տեսքով, որպեսզի աշխատողի համար իր եկամուտներն ավելի կանխատեսելի լինեն, և պարգևավճարը չդառնա աշխատավարձի այլընտրանքային տեսակ։ Ընդ որում, կոմպենսացնում է աշխատավարձի ցածր լինելը, և դա անում է անհամաչափ կերպով։ Բոլոր վարչական շրջանների ղեկավարները ստացել են նույնչափ պարգևավճար։ Մենք տեսնում ենք նաև, որ քաղաքի այն ոլորտները, որոնք ներկայումս ակնհայտորեն խնդրի առջև են կանգնած, դրանց պատասխանատուները ստացել են նույնչափ գումար, ինչ մնացածները»,- նշեց Դ. Խաժակյանը։ Վերջինս նկատում է, որ արդեն իսկ վարչական շրջաններից՝ թաղապետարաններից, ստացել են բողոքներ առ այն, որ ղեկավարները հայեցողաբար՝ ում որքան ցանկացել, այնքան էլ պարգևատրել են, առանց նույնիսկ իրենց աշխատակիցների հետ զրուցելու և հասկանալու։ «Եվ հիմա թաղապետարանների աշխատակիցները դիմում են մեզ և ասում՝ ինչպե՞ս կարող ենք իմանալ՝ ինչո՞ւ են մեզ ավելի քիչ պարգևատրել, քան մեր գործընկերոջը։ Այս մոտեցումը քաղաքապետարանի կողմից թաղապետարաններում բերում է ներքին լարվածության, ինչը կարող է վնասել գործին»,- հավելեց Խաժակյանը։ Նա կարծում է, որ արդյունքում կարող են ասել, որ աշխատավարձերի բարձրացման փոխարեն՝ ամեն եռամսյակ շուրջ 60 և ավելի միլիոն դրամ հատկացնելով՝ քաղաքապետարանն իրականացնում է անարդյունավետ ծախս, որովհետև չի նպաստում մարդկանց մոտիվացիային ու չի բարձրացնում նրանց կենսամակարդակը»: Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/915493/