Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 23/08/2019 16:06
Երեւանում տեղի կունենա ապրիլյան պատերազմի մասին ֆիլմի պրեմիերան. գլխավոր դերում Սպիվակովների դուստրն է | Ապշելի նմանություն․ Քրիստինե Եղոյանը քույրիկի հետ լուսանկար է հրապարակել | Սվետլանա Լոբոդան ցնցել է շպագատով | Բալիում կապիկն Օլգա Բուզովայից «խլել է» բրենդային ակնոցը (ֆոտո) | Բացառիկ հարցազրույց Թալիշում 2016 թ․ դաժանաբար սպանված Խալափյանների որդու հետ |

Մամուլի տեսություն

«Հրապարակ». Նախկին զինվորականին «վտարել են», որ Արեն Մկրտչյանի համար տեղ բացեն. անձամբ Փաշինյանն է որոշել
«Հրապարակ». Նախկին զինվորականին «վտարել են», որ Արեն Մկրտչյանի համար տեղ բացեն. անձամբ Փաշինյանն է որոշել
13/07/2019 08:36

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանի գործուղումն ԱԺ պաշտպանության հանձնաժողով միայն ռոտացիայով չէ պայմանավորված։ Երեկ տեղեկացանք՝ որպեսզի Մկրտչյանը դառնա այդ հանձնաժողովի անդամ, որը նաեւ ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորություններ է կատարում, այնտեղից «վտարել» են իմքայլական Արամ Խաչատրյանին։

Երեկ նա մեզ հայտնեց, որ կընդգրկվի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի կազմում։ Մինչդեռ շաբաթներ առաջ պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանն այդ ռոտացիան պայմանավորեց խմբակցությունում նոր պատգամավորի համալրմամբ. Նարինե Թուխիկյանի՝ փոխնախարար դառնալուց հետո Արթուր Հովհաննիսյանը մանդատ ստացավ եւ կընդգրկվի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում, իսկ Արեն Մկրտչյանը կտեղափոխվի պաշտպանության հանձնաժողով։

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Արեն Մկրտչյանի տեղափոխման որոշումը կայացրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, ով կարծում է, որ Մկրտչյանն իր պոտենցիալով օգտակար կլինի ապրիլյան դեպքերի քննության ժամանակ, քանի որ նա դեռեւս վարչապետի՝ կոռուպցիայի գծով խորհրդական աշխատելու ժամանակ հետաքննություն է կատարել ՊՆ-ի վերաբերյալ եւ մոտ 7 մլրդ դրամ վերադարձրել պետբյուջե։

Ուշագրավ է, որ Արամ Խաչատրյանը նախկին զինվորական է, 1999թ. ավարտել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, մինչեւ 2009թ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, իսկ Մկրտչյանը մասնագիտությամբ աշխարհագրագետ-երկրաբան է, աշխատել է լրատվամիջոցներում՝ սպորտային մեկնաբան է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում