Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 17/07/2019 23:25
Փաշինյանն ընդունում է՝ Հայաստանում կա վատ կառավարում, բայց մեղավորն իր թիմը չէ | «Թեժ գիծն» աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չունենանք. Նիկոլ Փաշինյան | Մեքսիկացի նարկոբարոն «Էլ Չապոն» ԱՄՆ-ում ցմահ ազատազրկման է դատապարտվել | Նիկոլ Փաշինյանը՝ Վենետիկի հանձնաժողովի մասին | Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի 60 տոկոսը հայտնաբերվում է ուշ փուլում. փորձագետ | Ինչու է զինծառայությունից ազատվել Արդարադատության նախարարը՝ բժիշկ-ակտիվիստի կասկածները | Ինչպես, որտեղ և ինչ է տեղի ունեցել՝ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահն է ներկայացնում | Հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ (լուսանկարներ) |

Տնտեսություն

Ագարակում գործադուլը շարունակվում է. իշխանությունը միջնորդություն է առաջարկել
Ագարակում գործադուլը շարունակվում է. իշխանությունը միջնորդություն է առաջարկել
11/07/2019 23:19

Ճյուղային հանրապետական միությունների նախագահը վստահ է, որ գործադուլը արտոնված չէր, բայց աշխատակիցների պահանջները պետք է մանրամասն ուսումնասիրվեն։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Ագարակի կոմբինատի գործադուլով կզբաղվի եռակողմ հանձնաժողովը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների ՃՀՄ-ի նախագահ Էդուարդ Փահլևանյանը։

Հուլիսի 2 -ին Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքը լիովին դադարել էր։ Բեռնատարների վարորդները ինքնաբուխ գործադուլ էին հայտարարել ու փակել կոմբինատի վարչական շենքը։ Նրանք լրացուցիչ աշխատավարձ էին պահանջում։

ՀՀ օրենսդրության համաձայն` միայն արհմիությունը կարող է գործադուլ կազմակերպել և միայն (առնվազն մեկ շաբաթ առաջ) հայտնելով գործատուին այդ մասին, ու միայն եթե գործատուն հրաժարվում է բանակցել։ Այդ երեք պահանջներից ոչ մեկը չի կատարվել։ Գործադուլը ինքնաբուխ, առանց արհմիության է եղել։

«Այժմ պետք է պարզենք ` ինչու է աշխատանքային վեճն առանց արհմիության սկսվել ու ինչպես են պահպանվել աշխատակիցների հավելյալ գումար ստանալու (քանի որ հանքերում աշխատելը վնասակար արտադրություն է համարվում) իրավունքները» , – ավելացրեց Փահլևանյանը։

Երեկ ՃՀՄ–ն առաջարկ է ստացել ՀՀ կառավարությունից։ Հարցի լուծման նպատակով առաջարկվել է եռակողմ հանձնաժողով ստեղծել` ներառելով կառավարության, ձեռնարկության վարչակազմի ու արհմիության ներկայացուցիչներին։

Փահլևանյանը վստահ է, որ պետության միջամտությունը ճիշտ տեղին կլինի։ Գործադուլն ավելի քան մեկ շաբաթ է ձգվում, իսկ պետական մարմինները մինչև հիմա չեն պարզել իրավիճակը։

Իսկ Հայաստանում նման մարմին կա` ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը, որի կազմում է ընդգրկված նաև ՀՀ աշխատանքի պետական տեսչությանը։

«Թեև առողջապահական տեսչություն է կոչվում, միևնույնն է` պարտավոր է աշխատել նաև որպես աշխատանքի տեսչություն։ Այսինքն` հենց նա է պարտավոր ստուգել` ինչ պայմաններում են մարդիկ աշխատում, արդյոք ստանում են օրենքով նախատեսված գումարները։ Տեսչությունն իրավունք ունի ցանկացած պահի մտնել ձեռնարկություն ու ստուգում անցկացնել», – ընդգծեց Փահլևանյանը։

Վաղը ՃՀՄ–ի ղեկավարությունը կմեկնի Ագարակ ու տեղում կծանոթանա իրավիճակին։

Նշենք` Ագարակի հանքում ու կոմբինատում ավելի քան 1 100 մարդ է աշխատում։ Այստեղ է աշխատում Ագարակում բնակվող տղամարդկանց մեծ մասը։ Աշխատանքի են գալիս նաև հարևան գյուղերից ու Մեղրիից։

Գործարանում «կեղտոտ» աշխատավարձը մոտ 300 հազար դրամ է (ՀՀ–ում միջին աշխատավարձը 179 հազար դրամ է), «մաքուրը»` մոտ 224 հազար դրամ։ Բեռնատարների վարորդների աշխատավարձը կախված է կատարված աշխատանքի քանակից։