Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/09/2019 20:38
Դուք վնգստացող դատավորների՞ց եք. Քոչարյանի պաշտպանները պահանջեցին դատավորի ինքնաբացարկը | Սպաները եղել են հարբած վիճակում, իմ օգնականը պաշտպանվել է. Մարզպետը՝ Եղեգնաձորի միջադեպի մասին | Քոչարյանը կմնա կալանքի տակ. գրավի միջնորդությունը մերժվեց (Տեսանյութ) | 15 երեխա ունեցող Մելքոնյան ամուսինները պարգեւատրվեցին | Դատարանը մերժեց՝Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու միջնորդությունը | Դատարանի բակից մի քաղաքացու բերման ենթարկեցին | Գյումրիից` ուղիղ չվերթով ԱՄՆ. հայտնի են Փաշինյանի ուղեկցորդների անունները | «Պայմանավորվել ենք, որ անորակ աշխատանքը չի ընդունվելու, և բոլոր ընկերությունները, որ զբաղված են ճանապարհաշինությամբ, նախապես պետք է դա իմանան». Փաշինյան |

Քաղաքականություն

Հայկական կողմը մտահոգություն է հայտնել Բաքվում Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարության հետ կապված
Հայկական կողմը մտահոգություն է հայտնել Բաքվում Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարության հետ կապված
11/07/2019 14:01

Վարշավայում հանդիպման ժամանակ քննարկվել է Բաքվում Լեհաստանի ԱԳ նախարարի արած հայտարարությունների հարցը։ Այս մասին հուլիսի 11-ին ՀՀ ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ ամփոփելով Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ Վարշավայում տեղի ունեցած համատեղ աշխատանքի արդյունքները։

Պատգամավորի խոսքով՝ Լեհաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը մտահոգել է հայկական կողմին. «Մենք հանդիպում ենք ունեցել Լեհաստանի ԱԳՆ-ում, որտեղ քննարկել ենք նաեւ այդ հարցը, եւ հայկական կողմը ներկայացրել է իր դիրքորոշումը»,- ասել է Բեղլոյանը։ Միեւնույն ժամանակ, խորհրդարանականը հիշեցրել է, որ Լեհաստանի արտաքին գործերի նախարարն Ադրբեջան այցի ընթացքում ասել էր, որ Վարշավան սատարում եւ հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց եւ չի հիշատակել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին։

Պատգամավորը հավաստիացրել է, որ լեհական կողմը հաշվի է առել հայ գործընկերների մտահոգությունը, եւ «Լեհաստանի ԱԳՆ-ում ասել են, որ այսուհետ ավելի կառուցողական կլինեն»։