Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 23/08/2019 15:02
Եղբայր, եկեք՝ դուք խոսեք Փաշինյանը հունից դուրս եկավ | Վարչապետին սխալ տեղեկություն են տվել Պանդորայի արկղը բացելուց շատ բաներ կբացահայտվի | Էնքան եք կովի ականջին ասել՝ Ամուլսարն առանց հանքի, էլ էդ կովը ջուր կխմի՞ Փաշինյան | ՃՏՊ՝ Հացավան-Գառնի ավտոճանապարհին. Opel-ը բախվել է կայանված Mercedes-ին, որը գլորվել է ձորը | «Սանիթեք» ընկերության ավտոպարկից 5 մետր հեռավորության վրա ապրող բնակիչները կեսգիշերն անց դրսում են. նրանք անհնար են համարում կեղտի, աղբի ու գարշահոտության մեջ ապրելը. Սոնա Աղեկյան (տեսանյութ) |

Զբոսաշրջություն

Հայաստանի անտեսված գանձերը. ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԿՈւՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ
Հայաստանի անտեսված գանձերը. ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԿՈւՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ
11/07/2019 12:46

Վանական համալիր Կուսանաց անապատը կառուցվել է 17 դ-ում: Գտնվում է Սյունիքի մարզի Հին Շինուհայր գյուղատեղիի հարավային կողմում՝ ձորեզրին:

Հայ ճանապարհորդ, վաճառական Զաքարիա Ագուլեցու՝ 1669 թվ-ի այցելության ժամանակ անապատն ուներ 60 միանձնուհի։ Ըստ շինարարական արձանագրության, անապատի Սուրբ Աստվածածին՝ մեկ զույգ խաչաձև մույթերով, կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ուղղանկյուն ավանդատներով երկթեք ծածկով եռանավ բազիլիկը կառուցել է ագուլիսցի մահտեսի Ազարիան 1676 թ.-ին՝ վասպուրականցի ճարտարապետ Ուստա Մուրադի ձեռքով։ Հարավային կողմում կանգուն երկու թաղակիր կամարներով սեղանատունը կառուցել են ցղնեցի Հովհաննեսը և նրա որդի Աստվածատուրը՝ 1720 թվականին։
Անապատը 17-րդ դարի վերջին դարձել է գրչության կենտրոն, իսկ միանձնուհիների թիվն անցել է 100-ից։ Այստեղ 1694 թվականին գրված Ավետարանի հիշատակարանում նշվում է, որ այն գրչագրել է Հռիփսիմե կրոնավորը Շնհերի կուսանաց անապատ, որտեղ կար 120 միանձնուհի։
Սակայն 18-րդ դարի մենաստանը անմխիթար վիճակում էր, Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսի 1735 թվականի այցելության ժամանակ կար ընդամենը 20 միանձնուհի, իսկ շինությունները կիսավեր էին։
19-րդ դարի վերջին անապատի համալիրի ներսում կառուցվել է դեպի ընդհանուր պատշգամբ բացվող դասասենյակներով եկեղեցական-ծխական դպրոց։

Լուսանկարը՝ Սողոմոն Մաթևոսյանի