Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 04/06/2020 23:49
Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված 30-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել | Որքա՞ն է իրերին դիպչելիս կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը | Ազգային ժողովի դահլիճները պատրաստել են հեռավար նիստերի եւ քննարկումների անցկացմանը | Վլադիմիր Կլիչկոն մարզում է Էվանդեր Հոլիֆիլդին | Թիվ 114 դպրոցի շրջանավարտների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին | ՊԵԿ-ում կլինեն նաեւ այլ հրաժարականներ․ 168․am | Հունիսի 6-ի Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին․ դեսպանություն | Facebook-ն այլեւս թույլ չի տա պետական զանգվածային լրատվամիջոցներին գովազդ տեղադրել |

Մամուլի տեսություն

«168 ժամ». Մուտքի արտոնագրերի դյուրացման համար ԵՄ-ն խիստ պահանջներ է դնում. ինչ կլինի դրամից հետո
«168 ժամ». Մուտքի արտոնագրերի դյուրացման համար ԵՄ-ն խիստ պահանջներ է դնում. ինչ կլինի դրամից հետո
11/07/2019 09:10

  1. «168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ-ԵՄ վիզային բանակցությունների մեկնարկը երկարաձգվում է մի շարք պատճառներով։ Դրանցից առաջինն այն է, որ միգրացիոն ճգնաժամը Մերձավոր Արեւելքից լրջորեն հարվածեց Եվրոպական միությանը՝ լուրջ մտահոգություններ առաջացնելով ԵՄ անդամ երկրների քաղաքացիների շրջանում։

Սա, բնականաբար, ստեղծել է մի իրավիճակ, երբ ԵՄ դիրքորոշումը խստացել է, ԵՄ-ն ավելի լուրջ ուսումնասիրություններ է իրականացնում այն երկրներում, որոնք դիտարկվում են՝ որպես մուտքի արտոնագրերի դյուրացման ներուժ ունեցող երկրներ, ԵՄ-ն պահանջներ է դնում, հատկապես, երբ տվյալ երկրից անօրինական միգրացիայի հոսքեր կան»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ վիզային ազատականացման բանակցությունների մեկնարկին։

Նա նշել է, որ այն ամենը, ինչ կարող է տեղի ունենալ մուտքի արտոնագրերի դյուրացումից հետո, պետք է կանխատեսելի ու վերահսկելի լինի, իսկ դրա համար որոշակի ժամանակ է հարկավոր, պետք է երկիրը ներսում որոշակի աշխատանք իրականացնի։

«Ներկայումս կա նաեւ այլ երկրին տրամադրված մուտքի արտոնագրերի ազատականացման փորձը, այդ թվում՝ Վրաստանին, եւ ԵՄ-ն հաշվի է առնում բոլոր վտանգները»,- ասել է վերլուծաբանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում