FinSpy լրտեսական ծրագիրը նոր հնարավորություններով է օժտվել։ Այս մասին հայտնում է «Կասպերսկու լաբորատորիան»։ Ըստ մասնագետների, այդ ծրագրի օգնությամբ չարամիտները կարող են նույնիսկ հավաքել տեղեկատվություն այն մեսենջերներից, որոնք օգտագործում են կոդավորումը։ Այսպիսով հայտնվել են «կոտրվելու» վտանգի տակ Telegram, WhatsApp, Signal եւ Threema մեսենջերների պաշտպանված զրուցարանները։ Նշենք, որ FinSpy-ը հաճախ օգտագործվում է նպատակային լրտեսության համար, քանի որ օգտագործողի սմարթֆոնից կարող է գողանալ գործնականում ցանկացած ինֆորմացիա, ներառյալ նաեւ կոնտակտներ, էլեկտրոնային նամակներ, տեղորոշում, լուսանկարներ եւ նույնիսկ՝ զանգերի ձայնագրություններ։ Այն արտադրվել է գերմանական Gamma Group ընկերության կողմից։