Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/09/2019 21:00
Դուք վնգստացող դատավորների՞ց եք. Քոչարյանի պաշտպանները պահանջեցին դատավորի ինքնաբացարկը | Սպաները եղել են հարբած վիճակում, իմ օգնականը պաշտպանվել է. Մարզպետը՝ Եղեգնաձորի միջադեպի մասին | Քոչարյանը կմնա կալանքի տակ. գրավի միջնորդությունը մերժվեց (Տեսանյութ) | 15 երեխա ունեցող Մելքոնյան ամուսինները պարգեւատրվեցին | Դատարանը մերժեց՝Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու միջնորդությունը | Դատարանի բակից մի քաղաքացու բերման ենթարկեցին | Գյումրիից` ուղիղ չվերթով ԱՄՆ. հայտնի են Փաշինյանի ուղեկցորդների անունները | «Պայմանավորվել ենք, որ անորակ աշխատանքը չի ընդունվելու, և բոլոր ընկերությունները, որ զբաղված են ճանապարհաշինությամբ, նախապես պետք է դա իմանան». Փաշինյան |

Տարածաշրջան

Հայտնի են Վրաստանի Գորի-Քարելի ավտոճանապարհի վթարի զոհերի և տուժածների անունները. նրանք ՀՀ քաղաքացիներ են (թարմացվում է)
Հայտնի են Վրաստանի Գորի-Քարելի ավտոճանապարհի վթարի զոհերի և տուժածների անունները. նրանք ՀՀ քաղաքացիներ են (թարմացվում է)
07/07/2019 13:22

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ պատահարը տեղի է ունեցել Գորի-Քարելի ավտոճանապարհի 100-րդ կմ-ին: ՃՏՊ-ի հետևանքով Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ՝ Ռ. Հ., Է. Մ. և Ա. Մ., մահացել են, իսկ հինգը՝ Լ. Մ., Մ. Մ., Մ. Մ., Ա. Մ. և Ռ. Մ., տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիի և Թբիլիսիի բժշկական կենտրոններ։

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և տուժածների առողջական վիճակի մասին հանդես կգա հավելյալ հայտարարություններով։

 

10:41

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ զոհվել է ՀՀ երեք քաղաքացի, տուժել՝ հինգը: Տուժածներից մեկին տեղափոխել են Գորի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներին՝ Թբիլիսի քաղաքի ԲԿ, որտեղ նրանցից մեկի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության:

10:09

Հուլիսի 7-ին՝ ժամը 08:10-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են քաղաքացիների դիերը, իսկ տուժածները հոսպիտալացվել են Քարելիի ԲԿ։ Զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

Ըստ Shamshyan.com-ի նախնական տեղեկությունների՝ հայկական համարանիշներով Mercedes-ը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի մահացել են, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Վթարը տեղի է ունեցել Քարելի քաղաքի վարչական տարածքում: Վթարի հետևանքով մահացածներից 2-ը երեխաներ են մեկը՝ կին: