Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/01/2020 00:09
Փաշինյան-ՍԴ համակարտությունն ազդում է Հայաստանի հեղինակության վրա. Արփինե Հովհաննիսյան | Հայաստանը և Հորդանանը հետամուտ կլինեն առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը․Տիգրան Խաչատրյանն ընդունել է գործընկերոջը | Տիգրան Սարգսյանը նոր պաշտոնի կնշանակվի | ՊՎԾ-ն Պաշտպանության նախարարությունում ստուգումներ է սկսել | Կորոնավիրուսը՝ Չինաստանում ապրող հայուհու աչքերով | Սեյրան Օհանյանի և Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ՈՒՂԻՂ | Հայտնի են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների՝ մրցութային կարգով ընտրված թեկնածուները | Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ |

Մշակույթ

«Ոսկե ծիրանը»-ը կմեկնարկի Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմով
«Ոսկե ծիրանը»-ը կմեկնարկի Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմով
06/07/2019 18:04

Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկեարմավենու ճյուղ» մրցանակի այս տարվադափնեկիր Չուն-հո Պոնի «Մակաբույծը»(Հարավային Կորեա) ֆիլմով կտրվի Երևանի 16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը: Այս մասին փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին նշեց «Ոսկեծիրան» միջազգային փառատոնի ծրագրերիտնօրեն Կարեն Ավետիսյանը:

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնիտնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կինոփառատոնի մեկնարկին հուլիսի 7-ինՇառլ Ազնավուրի հրապարակում կկայանահոբելյանական պատվո աստղերի տեղադրումԲագրատ Հովհաննիսյանի 90, ԱրմանՄանարյանի 90 և Գենադի Մելքոնյանի 75-ամյահոբելյանների առիթով:

Դրան Կ.Դեմիրճյանի անվանմարզահամերգային համալիրում կհաջորդիկարմիր գորգի և բացման արարողությունը: «Այս տարի փառատոնի շրջանակում երեք վայրերում՝ Ազնավուրի հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Ազատության հրապարակում գործելու են ինֆո կետեր, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ փառատոնի ծրագրերին, ինչպես նաև ձեռք բերել փառատոնային աքսեսուարներ»,-նշեց Հասմիկ Հովհաննիսյանը:

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի մամուլի ծառայության ղեկավար Ռոզա Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ փառատոնային ամբողջ տեղեկատվությունը հասանելի է լինելու www.gaiff.am կայքի և նորաստեղծ GAIFF հավելվածի միջոցով, որըհասանելի է Android և IOS համակարգով աշխատող հեռախոսների համար:

Այս տարի «Ոսկե ծիրան»-ն ինքնատիպ համագործակցություն է ձեռնարկել Idram Payment System-ի հետ: Idram Payment System-ի մարքեթինգի տնօրեն Էդգար Դավթյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ փառատոնի ֆիլմերի տոմսերի համար վճարում կատարելով Idram-ի միջոցով կարելի է կուտակել 50% քեշբեք։ Այսինքն՝ տոմսի համար վճարված գումարի ճիշտ կեսը կվերադարձվի տոմս գնողին, և նա կարող է դիտել մյուս ֆիլմերը՝ օգտագործելով իր խնայողությունները։

Հիշեցնենք, որ փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը: Իրադարձություննանցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Կինոփառատոնի գլխավորգործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:  

Միջազգային կինոփառատոնն աշխարհիտարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև ընտրվել ենմի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավորկինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից: Փառատոնն ունենալու էմիջազգային լիամետրաժ (խաղարկային ևվավերագրական), ինչպես նաև կարճամետրաժֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկարտամրցութային ծրագիրը ներառելու է«Տարածաշրջանային համայնապատկեր»մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են.դրանք են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքիտուրք»:

«Ոսկե ծիրանն» այս տարի ունի նաև նորտարբերանշան, որն արտահայտում էփառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը: Այն մինիմալիստական է, ներկայացնում էհայերեն «Ծ» տառը: Այդ տառի միջոցով լոգոյի հեղինակը փորձել է ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը: