Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 23/08/2019 14:56
Եղբայր, եկեք՝ դուք խոսեք Փաշինյանը հունից դուրս եկավ | Վարչապետին սխալ տեղեկություն են տվել Պանդորայի արկղը բացելուց շատ բաներ կբացահայտվի | Էնքան եք կովի ականջին ասել՝ Ամուլսարն առանց հանքի, էլ էդ կովը ջուր կխմի՞ Փաշինյան | ՃՏՊ՝ Հացավան-Գառնի ավտոճանապարհին. Opel-ը բախվել է կայանված Mercedes-ին, որը գլորվել է ձորը | «Սանիթեք» ընկերության ավտոպարկից 5 մետր հեռավորության վրա ապրող բնակիչները կեսգիշերն անց դրսում են. նրանք անհնար են համարում կեղտի, աղբի ու գարշահոտության մեջ ապրելը. Սոնա Աղեկյան (տեսանյութ) | Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է | Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու համար ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ | ՔԿԾ աշխատակիցների գործողությունների հետևանքով պետության օրինական շահերին հասցվել է 13.122.000 դրամի վնաս (տեսանյութ) |

Կրթություն

«Հայաստանի Հանրապետություն». Քննություններին անգիր անողների գործը բարդացել է
«Հայաստանի Հանրապետություն». Քննություններին անգիր անողների գործը բարդացել է
06/07/2019 10:47

«Հայոց լեզվի և հայ գրականության 2019 թ. պետական միասնական քննությունների թեստերի վերաբերյալ այս քննաշրջանում հնչեցին դժգոհություններ:  Թեստերի հեղինակը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Աբաջյանը, թերթի հետ զրույցում նշել է, որ անգիր անելու երևույթը կանխելու նպատակով, առանց շեղվելու շտեմարաններից, դպրոցական դասագրքերից ու ծրագրից, թեստում ներառվել են առաջադրանքներ, որոնց մի մասը բացարձակապես նույնն է շտեմարանի հետ՝ առանց մի տառի փոփոխության: Մի մասը չնչին փոփոխություններով է եղել, մյուս մասն էլ կազմվել է երկու կամ երեք առաջադրանքների կցումով՝ պահանջի փոփոխությամբ:

Բայց, արի ու տես, որ այդ փոփոխությունները աղմուկի առիթ հանդիսացան: Ա. Աբաջյանը ասել է. «Ինչի՞ ենք ականատես լինում: Դիմորդների 71 տոկոսը չի ճանաչել Ե. Չարենցի ստեղծագործությունների անվանումները: 30 տոկոսը չի կարողացել լուծել հոգնակի թվի վերաբերյալ դյուրին առաջադրանքը, 22 տոկոսը պատկերացում չունի՝ ինչ ասել է բաց և փակ վանկ, որ պիտի իմանար դեռ ցածր դասարաններում»: 

Մեր զրուցակիցը մատնանշել է քննությունների ցածր արդյունքների մի քանի պատճառ ևս՝ անդրադառնալով նաև շտեմարանների թեմային»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: