Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 23/08/2019 15:09
«Կնքահայրը» ֆիլմի դերասանը պատմել է՝ ինչպես է Մերիլին Մոնրոն իրեն գայթակղել 15 տարեկանում | Ամեն ինչ չի տեղավորվել. Մոնիկա Բելուչիի համար սխալ չափսի լողազգեստ են ընտրել | Ուղեղի քաղցկեղի մասին լուրերի ֆոնին Անաստասիա Զավորոտնյուկը հրաժարվել է միջոցառումներից. լրատվամիջոցներ | Հարցրեք կարդինալին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին. Հակոբ Սանասարյանն այն մասին, թե ինչն է կաշկանդում Ն. Փաշինյանին` որոշել, որ Ամուլսարը հանք չպետք է դառնա |

Արցախ

Աշոտ Ղուլյանն ընդունել է Զոհրաբ Մնացականյանին
Աշոտ Ղուլյանն ընդունել է Զոհրաբ Մնացականյանին
05/07/2019 21:36

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը այսօր՝ հուլիսի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության եւ հանրության հետ կապերի բաժի փոխանցմամբ՝ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Արցախ կատարած այցի շրջանակում խորհրդարանում տեղի ունեցող պարբերական հանդիպումները՝ ընդգծելով արտաքին քաղաքական հարցերում մշտական խորհրդատվությունների կարեւորությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Զոհրաբ Մնացականյանը կարեւորել է Արցախի իշխանական տարբեր թեւերի հետ պարբերական շփումները՝ այդ համատեքստում անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության դերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը եւ ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը: