Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 23/08/2019 16:26
Նիկոլ Փաշինյանը շրջում է Ամուլսարի հարակից գյուղերում. | Երեւանում տեղի կունենա ապրիլյան պատերազմի մասին ֆիլմի պրեմիերան. գլխավոր դերում Սպիվակովների դուստրն է | Չորս ահազանգ այն մասին, որ հարաբերություններում պետք է վերջակետ դնել | Լուսինե Թովմասյանը հրապարակել է դստեր լուսանկարը | Աստղիկ Սաֆարյանն՝ առանց դիմահարդարման | Ապշելի նմանություն․ Քրիստինե Եղոյանը քույրիկի հետ լուսանկար է հրապարակել | Սվետլանա Լոբոդան ցնցել է շպագատով | Բալիում կապիկն Օլգա Բուզովայից «խլել է» բրենդային ակնոցը (ֆոտո) |

Կրթություն

ՊԱՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՀ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆՆ Է
ՊԱՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՀ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆՆ Է
27/06/2019 16:17

Ֆինանսների նախկին փոխնախարար, Հարկային տեսչության առաջին պետ Պավել Սաֆարյանը մոտ մեկ ամիս առաջ նշանակվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն։ Հարցին, թե առաջարկն ում կողմից է եղել, պարոն Սաֆարյանն ասաց․ «Նշանակվել եմ Լոմոնոսովի անվան համալսարանի ռեկտորի կողմից՝ այստեղից եղած երաշխավորության հիման վրա»։

 

Նշենք, որ այս տարի Լոմոնոսովի անվան համալսարանի հայաստանյան մասնաճյուղն իր առաջին 42 շրջանավարտներն է ունենալու։ Սա այն եզակի բուհերից է, որը տալիս է Լոմոնոսովի անվան համալսարանի դիպլոմ։
Դիպլոմների հանձնման արարողությանը, որը նշանակված է հուլիսի 2-ին, ներկա է լինելու բուհի ռեկտոր Վիկտոր Անտոնովիչ Սադովիչին։ Հրավիրյալների թվում են՝ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ պատգամավորներ։

Պավել Սաֆարյանը նշեց, որ գործունեության 4 տարվա ընթացքում Հայաստանում դասախոսություն է կարդացել ՌԴ մայր բուհի շուրջ 400 դասախոս։

hraparak.am