Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 23/08/2019 14:55
Եղբայր, եկեք՝ դուք խոսեք Փաշինյանը հունից դուրս եկավ | Վարչապետին սխալ տեղեկություն են տվել Պանդորայի արկղը բացելուց շատ բաներ կբացահայտվի | Էնքան եք կովի ականջին ասել՝ Ամուլսարն առանց հանքի, էլ էդ կովը ջուր կխմի՞ Փաշինյան | ՃՏՊ՝ Հացավան-Գառնի ավտոճանապարհին. Opel-ը բախվել է կայանված Mercedes-ին, որը գլորվել է ձորը | «Սանիթեք» ընկերության ավտոպարկից 5 մետր հեռավորության վրա ապրող բնակիչները կեսգիշերն անց դրսում են. նրանք անհնար են համարում կեղտի, աղբի ու գարշահոտության մեջ ապրելը. Սոնա Աղեկյան (տեսանյութ) | Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է | Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու համար ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ | ՔԿԾ աշխատակիցների գործողությունների հետևանքով պետության օրինական շահերին հասցվել է 13.122.000 դրամի վնաս (տեսանյութ) |

Կրթություն

Ձեր ինստիտուտի շրջակայքը սեփական ձեռքերով եմ մաքրել. Վարչապետը՝ նորընտիր ռեկտորին
Ձեր ինստիտուտի շրջակայքը սեփական ձեռքերով եմ մաքրել. Վարչապետը՝ նորընտիր ռեկտորին
27/06/2019 13:18

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները։ Ռեկտոր ընտրվեց Լիլիթ Արզումանյանը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Արզումանյանը մայիսի 22-ի կառավարման խորհրդի նիստում ստացել է 14 կողմ ու 9 դեմ ձայն։ «Շնորհակալ եմ վստահության համար։ Ես պարոն Հարությունյանին խնդրել էի օգնություն, քանի որ շատ վատ վիճակում է ինստիտուտի շենքը, օգնություն։ Մեզ հատկացվեց գումար՝ 10 միլիոն, շենքի 70 տոկոսն արդեն վերանորոգված է», - ասաց նա։ «Ձեր ինստիտուտի շրջակայքը, երևի թե, մեկ-երկու ամիս առաջ սեփական ձեռքերով եմ մաքրել, հույս ունեմ այդ մաքրությունը կպահպանվի», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։