Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/01/2020 00:51
Փաշինյան-ՍԴ համակարտությունն ազդում է Հայաստանի հեղինակության վրա. Արփինե Հովհաննիսյան | Հայաստանը և Հորդանանը հետամուտ կլինեն առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը․Տիգրան Խաչատրյանն ընդունել է գործընկերոջը | Տիգրան Սարգսյանը նոր պաշտոնի կնշանակվի | ՊՎԾ-ն Պաշտպանության նախարարությունում ստուգումներ է սկսել | Կորոնավիրուսը՝ Չինաստանում ապրող հայուհու աչքերով | Սեյրան Օհանյանի և Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ՈՒՂԻՂ | Հայտնի են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների՝ մրցութային կարգով ընտրված թեկնածուները | Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ |

Ռազմական

Արմավիրում մահացած ժամկետային զինծառայողը ինքնասպանություն է գործել
Արմավիրում մահացած ժամկետային զինծառայողը ինքնասպանություն է գործել
26/06/2019 19:35

 2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի  ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք: Այս մասին հայտնում են  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Արմավիրում մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը՝ նշելով, որ հանգամանքները պարզվում են: