Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/01/2020 00:54
Փաշինյան-ՍԴ համակարտությունն ազդում է Հայաստանի հեղինակության վրա. Արփինե Հովհաննիսյան | Հայաստանը և Հորդանանը հետամուտ կլինեն առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը․Տիգրան Խաչատրյանն ընդունել է գործընկերոջը | Տիգրան Սարգսյանը նոր պաշտոնի կնշանակվի | ՊՎԾ-ն Պաշտպանության նախարարությունում ստուգումներ է սկսել | Կորոնավիրուսը՝ Չինաստանում ապրող հայուհու աչքերով | Սեյրան Օհանյանի և Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ՈՒՂԻՂ | Հայտնի են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների՝ մրցութային կարգով ընտրված թեկնածուները | Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ |

Ռազմական

Միջազգային մրցումներում Հայաստանի թիմի շահած Т – 90 տանկը մարտական ծառայություն է կրում
Միջազգային մրցումներում Հայաստանի թիմի շահած Т – 90 տանկը մարտական ծառայություն է կրում
21/06/2019 12:20

Տանկային զորամասում կարգապահությունն առաջնահերթ է։ Այս մասին ասում է տանկային զորամասի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում, որոնք մասնակցում են Հայաստանի պաշտպանության նախարարության կազմակերպած մամուլի շրջագայությանը։

«Հենց դրանից է շատ բանով կախված զորակազմի գործողությունների կարգավորվածությունը եւ որպես հետեւանք՝ ընդհանուր գործի հաջողությունը»,- նշում է Գաբրիելյանը։

Ինչպես պարզվեց, հենց փոխգնդապետ Գաբրիելյանի հրամանատարության ներքո է հայկական թիմին հաջողվել հաղթել տանկային գումարտակի մրցումներում 2014-ին մերձմոսկովյան Ալաբինոյում։ Հիշեցնենք, որ այն ժամանակ հայկական թիմին հաջողվեց նվաճել գլխավոր մրցանակը՝ Т – 90 տանկը։ «Ուրալվագոնզավոդ» գիտաարտադրական կորպորացիա» ԲԸ արտադրած տանկը հասցվել է հանրապետություն եւ ընդգրկվել Հայաստանի Զինված ուժերի կազմում՝ դառնալով ՀՀ ԶՈւ Т-90 տեսակի առաջին մեքենան։ Հատկանշական է, որ ի տարբերություն մյուս թիմերի, տանկային գումարտակի հայկական անձնակազմում նաեւ ժամկետային ծառայողներ կային։ Տանկի վարման վարպետության եւ գնդացիրներից ու հրանոթներից ճիշտ նշանառության մրցումներին մասնակցում էին աշխարհի 12 երկրների ներկայացուցիչներ՝ Ռուսաստանից, Անգոլայից, Հայաստանից, Բելառուսից, Վենեսուելայից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Քուվեյթից, Մոնղոլիայից եւ Սերբիայից։ Առաջին երեք տեղերը զբաղեցրին Ռուսաստանը, Հայաստանը եւ Չինաստանը։