Երևան 26/06/2019 10:34
«Ժամանակ». Նոր փոփոխություն. Վարորդական իրավունք ստացողը պետք է բժշկական հավատարմագրում անցնի | «Հրապարակ». Ի՞նչ են պատրաստվում կառուցել «կուկուռուզնիկի» փոխարեն. քննարկումները՝ Մեսչյանի գրասենյակում | «Ժողովուրդ». Ինչու Հովհաննես Իգիթյանը չմասնակցեց ՌԴ-ի հարցով քվեարկությանը | «Ժողովուրդ». Նոր մանրամասներ վեթինգից. Հայտնի են ժամկետներն ու մեխանիզմները | «Փաստ». Նախկին շեֆին տեսնելու հնարավորություն՝ քեֆերի ժամանակ. Սերժ Սարգսյանն առանձնակի ջերմություն ցույց չի տալիս | «Ժամանակ». Վրաստանը մտադիր է «Զվարթնոցից» մինչեւ Թբիլիսի անվճար ավտոբուսային երթուղի գործարկել | «Հրապարակ». Ուշագրավ տրանսֆորմացիա. ցույց ցրողից՝ ցուցարար. Ռոբերտ Մելքոնյանը՝ ՎԵՏՕ-ի անդամ | «Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը կառավարություն է կանչել ՔԿ ծառայության պետին. պաշտոնանկություն կլինի՞ |

Քաղաքականություն

«Հրապարակ». Ինչո՞ւ էր կառավարության կայքի գործուղումների բաժնում չարձանագրված Դավիթ Փափազյանը ներկա Պուտինի հետ հանդիպմանը
«Հրապարակ». Ինչո՞ւ էր կառավարության կայքի գործուղումների բաժնում չարձանագրված Դավիթ Փափազյանը ներկա Պուտինի հետ հանդիպմանը
13/06/2019 09:56

«Հրապարակ» թերթը գրում է. «Eadaily.com ռուսական պարբերականը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցին, Պուտինի հետ հանդիպմանը ներկա է եղել արարողակարգով չհամաձայնեցված, կառավարության կայքի գործուղումների բաժնում չարձանագրված անձ` «Բիզնես-Արմենիա» ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը (ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանի որդին): Փորձեցինք վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանից ճշտել` ինչի մասին է խոսքը:
 
«Դավիթ Փափազյանը մեզ հետ եկել էր Սանկտ Պետերբուրգ, ուր տնտեսական ֆորումի շրջանակներում պայմանագիր էր ստորագրել ռուսաստանյան իր կոլեգայի` «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի տնօրեն Կիրիլ Դմիտրևի հետ, այնուհետև նույն օրը վերադարձել է Հայաստան»: 
 
Բոլոր դեպքերում, նա Պուտինի հետ հանդիպմանը ներկա էր: «Այո, ինքը` հայկական պատվիրակության կազմում, Կիրիլ Դմիտրևը` ռուսական պատվիրակության կազմում, մասնակցում էին այդ հանդիպմանը»:
 
Eadaily.com-ը գրել էր նաև, որ հանդիպման ժամանակ խոսք է գնացել նաև ԴԱՀԿ նախկին պետ, Ռուսաստանում ձերբակալված Միհրան Պողոսյանի մասին, ինչի վերաբերյալ Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում արագ գրել էր, և այդ արտահոսքը պարբերականը վերագրել էր Փափազյանին։
 
«Ֆորումի շրջանակներում Հայաստանի համար հեռանկարային և կարևոր համաձայնագիր է ստորագրվել, ինչի համար մենք շատ ուրախ ենք, ես պաշտոնական մեկնաբանություն տվեցի, այլ հարցերի չեմ պատասխանում», - ասաց խոսնակը»:
 
Մանրամասները թերթի այսօրվա համարում: