Երևան 26/06/2019 09:46
«Ժամանակ». Նոր փոփոխություն. Վարորդական իրավունք ստացողը պետք է բժշկական հավատարմագրում անցնի | «Հրապարակ». Ի՞նչ են պատրաստվում կառուցել «կուկուռուզնիկի» փոխարեն. քննարկումները՝ Մեսչյանի գրասենյակում | «Ժողովուրդ». Ինչու Հովհաննես Իգիթյանը չմասնակցեց ՌԴ-ի հարցով քվեարկությանը | «Ժողովուրդ». Նոր մանրամասներ վեթինգից. Հայտնի են ժամկետներն ու մեխանիզմները | «Փաստ». Նախկին շեֆին տեսնելու հնարավորություն՝ քեֆերի ժամանակ. Սերժ Սարգսյանն առանձնակի ջերմություն ցույց չի տալիս | «Ժամանակ». Վրաստանը մտադիր է «Զվարթնոցից» մինչեւ Թբիլիսի անվճար ավտոբուսային երթուղի գործարկել | «Հրապարակ». Ուշագրավ տրանսֆորմացիա. ցույց ցրողից՝ ցուցարար. Ռոբերտ Մելքոնյանը՝ ՎԵՏՕ-ի անդամ | «Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը կառավարություն է կանչել ՔԿ ծառայության պետին. պաշտոնանկություն կլինի՞ |

Քաղաքականություն

«ՀՐԱՊԱՐԱԿ»․ՄԱԿՈՒՆՑԸ՝ ԶԼՄ-ՆԵՐԻՆ ՎԵԹԹԻՆԳԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ՄԱԿՈՒՆՑԸ՝ ԶԼՄ-ՆԵՐԻՆ ՎԵԹԹԻՆԳԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
13/06/2019 09:33

 

 

Ճի՞շտ  են տեղեկությունները, որ դատական իշխանությունը վեթթինգի ենթարկելուց հետո իշխանությունն անցնելու է չորրորդ իշխանությանը՝ ԶԼՄ-ներին․ մեր լրագրողը հետաքրքրվել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից:

 

«Ես առաջին անգամն եմ լսում»,- ասել է նա՝ ասես իրենց խմբակցությունում չեն 24-ժամյա ռեժիմով լրագրողների «միսը ծամում», մեր աղբյուրները բացահայտելու ուղիներ ման գալիս, ինչի առթիվ մի քանի պատգամավոր ինքնախոստովանական «ցուցմունքով» են հանդես եկել եւ անգամ մեր գործընկերներից մեկին գումար են առաջարկել՝ իր աղբյուրը նշելու դիմաց։

«Նման բան չկա, չորրորդ իշխանությունն անձեռնմխելի է ու չափազանց կարեւոր, նման բան չի կարող լինել»,- ասել է Մակունցը։hraparak.am