Երևան 26/06/2019 10:39
Նովոսիբիրսկում հայկական համարներով ավտոմեքենայից կրակել են հայի վրա | «Ժամանակ». Նոր փոփոխություն. Վարորդական իրավունք ստացողը պետք է բժշկական հավատարմագրում անցնի | «Հրապարակ». Ի՞նչ են պատրաստվում կառուցել «կուկուռուզնիկի» փոխարեն. քննարկումները՝ Մեսչյանի գրասենյակում | «Ժողովուրդ». Ինչու Հովհաննես Իգիթյանը չմասնակցեց ՌԴ-ի հարցով քվեարկությանը | «Ժողովուրդ». Նոր մանրամասներ վեթինգից. Հայտնի են ժամկետներն ու մեխանիզմները | «Փաստ». Նախկին շեֆին տեսնելու հնարավորություն՝ քեֆերի ժամանակ. Սերժ Սարգսյանն առանձնակի ջերմություն ցույց չի տալիս | «Ժամանակ». Վրաստանը մտադիր է «Զվարթնոցից» մինչեւ Թբիլիսի անվճար ավտոբուսային երթուղի գործարկել | «Հրապարակ». Ուշագրավ տրանսֆորմացիա. ցույց ցրողից՝ ցուցարար. Ռոբերտ Մելքոնյանը՝ ՎԵՏՕ-ի անդամ |

Մամուլի տեսություն

«Ժամանակ». Սեւ օրեր՝ քրեականների համար. Գործի է դրվել ՔԿԾ «ծանր հրետանին»
«Ժամանակ». Սեւ օրեր՝ քրեականների համար. Գործի է դրվել ՔԿԾ «ծանր հրետանին»
13/06/2019 09:10

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանություններն առաջիկայում խստացնելու են քրեակատարողական հիմնարկների վերահսկողությունը, իսկ այսպես կոչված՝ «զոն նայողների», «օրենքով գողերի» եւ քրեական հեղինակությունների համար բարդ օրեր են սկսվելու, քանի որ գործի է դրվել ՔԿԾ «ծանր հրետանին»։

Օրեր առաջ Քրեակատարողական ծառայությունը հատուկ գործողություն է իրականացրել՝ «օրենքով գողերին» եւ «զոն նայողներին» տեղափոխելով ԱԱԾ-ի «պադվալ»՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, իսկ բանտերում քրեական հեղինակություն համարվողների մեծ մասին՝ Գորիսի ՔԿՀ։ Հատուկ գործողությունը ղեկավարել է ՔԿԾ Հատուկ նշանակության բաժնի պետ, «Բոքս» մականունով հայտնի Լեւոն Ավետիսյանը, որը քրեական շրջանակներում հայտնի է նաեւ «Կադիրով» մականունով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, իշխանությունը որոշել է «օրենքով գողերին» մեկուսացնել մյուս կալանավորներից, որպեսզի նրանք չկարողանան ազդեցություն ունենալ կալանավայրերի եւ կալանավորների վրա: Սա նշանակում է հրաժարում կալանավայրերի կառավարման խորհրդային մոդելից, որը գործում է նաեւ Ռուսաստանում, եւ որի դեմ կարծես թե փորձում են պայքարել նաեւ Ռուսաստանի իշխանությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում