Երևան 26/06/2019 09:46
«Ժամանակ». Նոր փոփոխություն. Վարորդական իրավունք ստացողը պետք է բժշկական հավատարմագրում անցնի | «Հրապարակ». Ի՞նչ են պատրաստվում կառուցել «կուկուռուզնիկի» փոխարեն. քննարկումները՝ Մեսչյանի գրասենյակում | «Ժողովուրդ». Ինչու Հովհաննես Իգիթյանը չմասնակցեց ՌԴ-ի հարցով քվեարկությանը | «Ժողովուրդ». Նոր մանրամասներ վեթինգից. Հայտնի են ժամկետներն ու մեխանիզմները | «Փաստ». Նախկին շեֆին տեսնելու հնարավորություն՝ քեֆերի ժամանակ. Սերժ Սարգսյանն առանձնակի ջերմություն ցույց չի տալիս | «Ժամանակ». Վրաստանը մտադիր է «Զվարթնոցից» մինչեւ Թբիլիսի անվճար ավտոբուսային երթուղի գործարկել | «Հրապարակ». Ուշագրավ տրանսֆորմացիա. ցույց ցրողից՝ ցուցարար. Ռոբերտ Մելքոնյանը՝ ՎԵՏՕ-ի անդամ | «Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը կառավարություն է կանչել ՔԿ ծառայության պետին. պաշտոնանկություն կլինի՞ |

Քաղաքականություն

«168 ժամ». Փաշինյանը կուսակցություն նոր մարդկանց է «ներմուծում». հին ու նոր կրքեր ՔՊ-ում. նոր «բացահայտումներ» կան
«168 ժամ». Փաշինյանը կուսակցություն նոր մարդկանց է «ներմուծում». հին ու նոր կրքեր ՔՊ-ում. նոր «բացահայտումներ» կան
13/06/2019 08:42

«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունում որոշում է կայացվել՝ ակտիվանալ տեղեկատվական դաշտում: Ընտրվել են  նույնիսկ, այսպես ասած՝ կուսակցության «ֆասադային» դեմքերը, որոնք, ըստ էության, երկու խնդիր պիտի լուծեն՝ ապահովեն դատական համակարգում տեղի ունեցող պրոցեսների  հանրային իրազեկվածությունը՝ թույլատրելի «դոզայով», մյուս կողմից՝ բարձրացնել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության իմիջը՝ մեծ քայլերով օր օրի արձանագրվող անկումից փրկելու համար:

Ինտելեկտուալ դեմքերը, որոնք իրականում ներմուծված մարդիկ են, ոչ մի կապ չունեն Փաշինյանի քաղաքական ուղեգծի և գաղափարների հետ, պիտի ցույց տան, որ վարչապետն աստիճանաբար գնում է  կադրային նոր ռեզերվի ձևավորման ճանապարհով, և որ իր համար այլևս արդիական չեն միայն իրենց հետ հեղափոխության օրերին «քայլածի  վաստակով»  ինքնագոհ ու ապաշնորհ երիտասարդները:

Կառավարության ներսում ևս զուգահեռաբար  խոսվում է կառավարական կորպուսում մի քանի անձանց նկատմամբ վարչապետի փոխված վերաբերմունքի մասին: Ասում են՝ նկատելի է, որ հարաբերություններ են փոխվել, վարչապետն իր ստացած ազդակներից  որոշակի հետևություներ է անում և չի թաքցնում,  որ օրենսդիր ու գործադիր մարմինների անհաջող  կադրերից հասարակական մեծ դժգոհություն է փոխանցվում իրեն: Թերևս այս պատճառով է նաև, որ իշխանական թևին սպասարկող մամուլը հաճախ է այս կամ այն նախարարի հնարավոր պաշտոնանկության մասին լուր շրջանառում:

Այսօր էլ ԱԺ «Իմ քայլ»-ական որոշ պատգամավորներ չեն թաքցնում, որ  գործադիրի կազմում մինչև սեպտեմբեր ակնկալվող փոփոխություններ կլինեն: Պատգամավորները խոստովանում են, որ  վարչապետն իր նոր ընտրյալ կադրերով փորձելու է ցույց տալ, որ ինտելեկտուալ ներուժը կարևորվում է «քայլողներից» (ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան, մեկ այլ՝ Կրթության և մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյան, իրավաբան Վահե Գրիգորյան):

Իհարկե, վարչապետի որդեգրած նոր մոտեցմանը թիմի ներսում քչերն են հավատում, քանի որ Փաշինյանը  քաղաքական թիմի ներսում, այդուհանդերձ, շարունակում է հենվել իր համար հուսալիների սեղմվող՝  5 հոգանոց դարձած թիմի վրա՝ ընդգծելով, որ յուրայիններից ամեն դեպքում փորձառու գործիչներ են Լիլիթ Մակունցը, Հակոբ Արշակյանը, Հակոբ Սիմիդյանն ու Արման Բոշյանը, Սուրեն Պապիկյանը:

Կուսակցության ներսում զարմացած արձանագրում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դիրքերի նահանջը, Լենա Նազարյանի՝ «աութում» հայտնվելը շատերն են նկատել։ ԱԺ փոխոսնակ Լենա Նազարյանն անգամ ընդգրկված չէ կուսակցության  ներսում մոտալուտ ընտրական գործընթացներում։ Դե, իսկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ոչ յուրային լինելու մասին զանազան լեգենդներ շրջանառվում են դեռ անցած տարվանից: Ընդ որում, մի քանի թևերի բաժանված իշխանական թիմը միմյանց նկատմամբ շատ անհանդուրժող է։

Ի դեպ, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետն իր մասնավոր զրույցներից մեկում խոստովանել է, որ իր համար նոր բացահայտում էր Կապի և տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը, և ափսոսանք է հայտնել, որ նրան ավելի վաղ չի ճանաչել, որպեսզի փոխվարչապետ նշանակեր:

Մյուս «բացահայտումը», ըստ աղբյուրի, Կապի և տրանսպորտի նախկին փոխնախարար, ներկայիս ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանն է հավակնում դառնալ. վերջերս նրան ավելի հաճախ են տեսնում ՔՊ-ական յուրայինների փոքր հավաքներում, անգամ ընտանեկան առիթներին են ներգրավում նրան, ինչը չի կարելի ասել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի դեպքում:

Նախարար Հարությունյանը, ով նաև վարչապետի հիմնած ՔՊ կուսակցության համահիմնադիրն է եղել, վաղուց արդեն այս կազմում չկա, նրան դուրս են մղել անգամ կարևոր քննարկումների նեղ շրջանակից:

Ընդ որում, բացառված չէ, որ նախարարական պորտֆելները հանձնողներից մեկը հենց այս նախարարը լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում