Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/09/2019 20:23
Դուք վնգստացող դատավորների՞ց եք. Քոչարյանի պաշտպանները պահանջեցին դատավորի ինքնաբացարկը | Սպաները եղել են հարբած վիճակում, իմ օգնականը պաշտպանվել է. Մարզպետը՝ Եղեգնաձորի միջադեպի մասին | Քոչարյանը կմնա կալանքի տակ. գրավի միջնորդությունը մերժվեց (Տեսանյութ) | 15 երեխա ունեցող Մելքոնյան ամուսինները պարգեւատրվեցին | Դատարանը մերժեց՝Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու միջնորդությունը | Դատարանի բակից մի քաղաքացու բերման ենթարկեցին | Գյումրիից` ուղիղ չվերթով ԱՄՆ. հայտնի են Փաշինյանի ուղեկցորդների անունները | «Պայմանավորվել ենք, որ անորակ աշխատանքը չի ընդունվելու, և բոլոր ընկերությունները, որ զբաղված են ճանապարհաշինությամբ, նախապես պետք է դա իմանան». Փաշինյան |

Աշխարհ

ԱՄՀ-ի եւ ԵԿԲ-ի ղեկավարները նախազգուշացրել են առեւտրային պատերազմի հետեւանքների մասին
ԱՄՀ-ի եւ ԵԿԲ-ի ղեկավարները նախազգուշացրել են առեւտրային պատերազմի հետեւանքների մասին
13/06/2019 06:45

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) եւ Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) նախազգուշացրել են առեւտրային պատերազմի հետեւանքների մասին: ԱՄՀ տնօրեն Քրիսթին Լագարդը եւ ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին հայտարարել են, որ ԱՄՆ-Չինաստան գլոբալ առեւտրային վեճը կարող է վատթարացնել համաշխարհային տնտեսության վիճակը, հաղորդում է CNBC-ը:  

Լագարդը նշել է, որ արդեն ավելի քան 6 տարի զսպվում է գլոբալ աճը, եւ աշխարհի խոշորագույն տնտեսությունները նոր առեւտրային խոչընդոտներ են ստեղծում:

«Եվ դա կարող է ինչ-որ նոր բանի սկիզբ լինել, ինչը կարող է ազդել մեզ բոլորիս վրա լայն իմաստով»,- ասել է նա:    

Լագարդն ու Դրագին հայտարարել են, որ ԱՄՆ-ի սպառնալիքները՝ կապված Եվրոպայից ներմուծման սակագների սահմանման հետ, նշանակում են, որ եվրոպական որոշ երկրներ կարող են խոցելի դառնալ, հատկապես՝ Չեխիան, Սլովակիան, Լեհաստանն ու Ռումինիան:

«Վերջին տարիներին գլոբալ առեւտուրը բախվել է խոչընդոտների հետ, քանի որ առեւտրի սահմանափակման միջոցները որոշել են լիբերալացման միջոցները»,- ասել է Դրագին: ԵԿԲ նախագահի խոսքով՝ հիմնական խնդիրն այն է, որ անհրաժեշտ է անցնել աճի եւ ֆինանսավորման առավել բալանսավորված մոդելին, որն ամենից շատ կախված է ներքին նորարարություններից եւ ներդրումների ծախսերից: