Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/11/2019 05:14
350 մլն դոլարը կա, ներդրողը կա, բայց հնարավորություն չկա ներդնելու էդ գումարը. Փաշինյան | Մխիթարյան. Վերադառնում եմ (ֆոտո) | Մոտ 300 միլիարդ դրամ այսօր բանկային համակարգում գտնվում է սառեցված վիճակում.Փաշինյան | Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից | Կադրեր՝ թաիլանդական բռնցքամարտի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության վայրից | Մանկական եվրատեսիլ - 2019: Հայաստանը կներկայացնի Կարինա Իգնատյանը | Ասֆալտին փռելուց, պատերին ծեփելուց չեմ վախենում, իսկ վարչապետի ասած թալանը կատարվել է իր մեծ եղբայր ՀՀՇ-ի ժամանակ. Վարդան Ղուկասյան | «Նա իմ մուսան է». Քիմ Քարդաշյանը համատեղ հավաքածու է թողարկում Մարիո Դեդիվանովիչի հետ |

Իրավունք

Ռ. Քոչարյանին կալանքից ազատելու, «Մարտի 1»–ի գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու դեմ բողոքների վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)
Ռ. Քոչարյանին կալանքից ազատելու, «Մարտի 1»–ի գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու դեմ բողոքների վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)
12/06/2019 14:44

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում են սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, Մարտի մեկի գործը կասեցնելու և սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները: Պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Նշենք, որ նախագահող դատավորը Արմեն Դանիելյանն է:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, ներկայացնելով միջնորդությունը, կասկածելի համարեց դատախազ Պետրոսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքները դատավոր Արմեն Դանիելյանին մակագրվելը, քանի որ նույն գործով Վերաքննիչ դատարանում կար արդեն քննվող գործ: Նա նկատեց, որ երբևէ չի պատահել, որ Վերաքննիչ դատարանում իրենց կողմից բերված վերաքննիչ բողոքները մակագրվեն մեկ դատավորի: 

«Ձեզ այս երկու բողոքները մակագրել հանձնարարելը մեզ համար տեղի է ունեցել կասկածելի պարագաներում: Մեր դիտարկմամբ՝ դա տեղի է ունեցել՝ ելնելով Ձեր անձի առանձնահատկություններից: Հավանաբար, այն ընթացակարգերը, որոնք որ կիրառվել են և այն անձիք, որոնք որոշել են, որ գործը պետք է քննեք Դուք, նկատի են ունեցել, որ Դուք այն դատավորն եք, որ առավել հազվադեպ է կայացնում, այնպիսի դատական ակտ, որը կհակասեր դատախազության դիրքորոշումներին»,-պարզաբանեց Հայկ Ալումյանը:


Նա  ասաց, որ սույն դատական կազմը ձևավորվել է կամայականորեն և դա հանդիսանում է եվրոպական կոնվենցիայի խախտում: «Դուք սույն գործով բողոքները քննելու համար պատշաճ դատավոր չեք, իսկ Ձեր նախագահությամբ դատարանը չի կարող համարվել օրենքի հիման վրա  ստեղծված դատարան»,-ասաց նա և անձամբ իր անունից միջնորդեց ինքնաբացարկ հայտնել:

Մյուս պաշտպանները ժամանակ խնդրեցին ինքնաբացարկի միջնորդությունը միանալու համար, որպեսզի ծանոթանան նյութերին:

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այս գործով այս կարգի կասկածները չափազանց կարևոր է փարատել, իսկ դրանց փարատելը հնարավոր չէ առանց ինքնաբացարկի: «Բավական լուրջ են ներկայացված հանգամանքները: Ես ծանոթ եմ այդ կրիչի նյութերին, դա ուղակի նկարած բան է՝ մեկը նստել, նկարել է: Կոմպյուտերի միջամտությունը, կարծում եմ, եղել է: Սա հանցագործություն է: Նույնիսկ տարիներ անց հնարավոր է պարզել, թե ինչ է կատարվում: Այս ամենը բացառելու համար հորդորում եմ Ձեզ բավարարել ինքնաբացարկի միջնորդությունը»,-ասաց նա:

Մեղադրող կողմը չմիացավ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը, իսկ տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը նշեց, որ այս բացարկը ձևականության տարր է պարունակում: «Ըստ էության, ենթադրությունների հիման վրա բացարկ էր: Գտնում եմ, որ Դուք՝ որպես դատավոր, նշանակվել եք Ռոբերտ Քոչարյանի տարիներին և պետք է, որ այդ տեսանկյունից կասկածներ չլինեն, այդ մեզ համար պետք է դա մտահոգություն առաջացներ»,-ասաց նա:

Այսպիսով՝ դատական նիստը հետաձգվեց, որպեսզի պաշտպանական կողմը ամբողջ գործի նյութերին ծանոթանա: Դատախազները նշեցին, որ մեկ օրը ողջամիտ ժամկետ է, որպեսզի Քոչարյանի մյուս պաշտպանները ինքնաբացարկին միանալու համար ծանոթանան նյութերին: Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել. հաջորդ նիստը կլինի հունիսի 14-ին, ժամը 10:30-ին: Այս պահին դատարանի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում։ 


13:42

Վերաքննիչ քրեական դատարանը քննում է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, «Մարտի 1-ի» գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները:

Պաշտպանական կողմը դատական նիստի ծանուցման վերաբերյալ խնդիր նկատեց և պաշտպաններից մեկը նույնիսկ ասաց, որ միայն զանգով է տեղեկացել նիստի մասին, և դատավարական փաստաթղթերը չեն տրամադրվել իրեն: 

Դատարանը ստացել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումը` դատական նիստը հետաձգելու վերաբերյալ: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված բողոքներում ուղղակի անդրադարձ է կատարվել իմ կողմից ներկայացված միջնորդություններին, կարևոր եմ համարում իմ մասնակցությունը նշված բողոքների քննությանը»,- նշել էր պաշտպանը դիմումում, տեղեկացնելով, որ ինքը նախապես պլանավորած կարճատև արձակուրդում է: 

Պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ կարևորում է Հովհաննես Խուդոյանի մասնակցությունը:  Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը խախտվել չի կարող, եթե բողոքների քննությունը հետաձգվի մինչև երկուշաբթի, մինչև պարոն Խուդոյանը գա:

Դատախազության կողմն առարկեց դատական քննությունը հետաձգելու միջնորդությունն այն պատճառաբանությամբ, որ դատարանի համար պարզ է, որ պաշտպան Խուդոյանը մեղադրյալի միակ պաշտպանը չէ, և նրա չներկայանալը չի կարող խոչընդոտ հանդիսանալ: 

Դատարանը տեղում խորհրդակցելով՝ որոշում է, որ պաշտպան խուդոյանի խնդրանքը՝ դատական նիստը հետաձգելու, առկա պայմաններում մերժել` նկատի ունենալով, որ մեղադրյալի մյուս պաշտպանները ներկա են: Դատավորն ավելացրեց, որ որոշակի ծավալ սպառելուց հետո դատարանը կանդրադառնա այդ հարցին: 

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշում էր կայացրել Քոչարյանին ազատել կալանքից՝ Ղարաբաղի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ: 

Երկու օր անց՝ մայիսի 20-ին էլ նույն դատավորը որոշում էր կայացրել կասեցնել Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների դեմ հարուցված գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու առաջադրված մեղադրանքների համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին: Դատախազությունը և տուժող կողմի փաստաբանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել այս որոշումների դեմ։ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված էր անցած տարվա դեկտեմբերի 7-ից: 

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: 

Հետագայում Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել է նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մասով՝ գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիման վրա: 

Ռոբերտ Քոչարյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:


12:17

Վերաքննիչ քրեական դատարանը քննում է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, Մարտի մեկի գործը կասեցնելու և սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները:

Նախագահող դատավորը Արմեն Դանիելյանն է:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշում էր կայացրել Քոչարյանին ազատել կալանքից՝ Ղարաբաղի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Երկու օր անց՝ մայիսի 20-ին էլ նույն դատավորը որոշում էր կայացրել կասեցնել Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների դեմ հարուցված գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու առաջադրված մեղադրանքների համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին: Դատախազությունը և տուժող կողմի փաստաբանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել այս որոշումների դեմ։ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված էր անցած տարվա դեկտեմբերի 7-ից:

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հետագայում Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել է նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մասով՝ գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիման վրա:

Ռոբերտ Քոչարյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:

 

ՀեղինակԱնի Գևորգյան