Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/09/2019 20:03
Դուք վնգստացող դատավորների՞ց եք. Քոչարյանի պաշտպանները պահանջեցին դատավորի ինքնաբացարկը | Սպաները եղել են հարբած վիճակում, իմ օգնականը պաշտպանվել է. Մարզպետը՝ Եղեգնաձորի միջադեպի մասին | Քոչարյանը կմնա կալանքի տակ. գրավի միջնորդությունը մերժվեց (Տեսանյութ) | 15 երեխա ունեցող Մելքոնյան ամուսինները պարգեւատրվեցին | Դատարանը մերժեց՝Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու միջնորդությունը | Դատարանի բակից մի քաղաքացու բերման ենթարկեցին | Գյումրիից` ուղիղ չվերթով ԱՄՆ. հայտնի են Փաշինյանի ուղեկցորդների անունները | «Պայմանավորվել ենք, որ անորակ աշխատանքը չի ընդունվելու, և բոլոր ընկերությունները, որ զբաղված են ճանապարհաշինությամբ, նախապես պետք է դա իմանան». Փաշինյան |

Քաղաքականություն

Ունենք կրթված բարեկամներ, ովքեր կարող են պաշտոններ զբաղեցնել, նրանք իրենց տեղը պետք է գտնեն․ Գարիկ Սարգսյանը՝ բարեկամներին պաշտոն տալու մասին
Ունենք կրթված բարեկամներ, ովքեր կարող են պաշտոններ զբաղեցնել, նրանք իրենց տեղը պետք է գտնեն․ Գարիկ Սարգսյանը՝ բարեկամներին պաշտոն տալու մասին
12/06/2019 14:25

Մենք բոլորս ունենք կրթված բարեկամներ, հարազատներ, ընկերներ, ովքեր կարող են պաշտոններ զբաղեցնել թե՛ մեր ենթակայության տակ գործող հիմնարկներում, թե՛ առհասարակ ՀՀ-ում, նրանք իրենց տեղը պետք է գտնեն, աշխատանք պետք է ունենան։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է մարզպետարանում աշխատանքի ընդունել իր բարեկամներին, չէ՞ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է խնամի, ծանոթ, բարեկամներին առաջնություն տալու արատավոր ինստիտուտին վերջ տալ։

«Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ես պաշտոնի եմ նշանակել իմ հարազատին կամ բարեկամին՝ ասեմ, հայեցողական պաշտոն է։ Ունեմ մեկ զարմիկ, ում նշանակել եմ ինձ օգնական, ունեմ ևս մեկ ազգակցական բարեկամ, ում նշանակել եմ ինձ խորհրդական։ Գտել եմ, որ իրենց աշխատանքը կարող է արդյունավետ լինել»,- ասաց նա։

Մարզպետը շեշտեց՝ բարեկամներին պաշտոն տալուց առաջ հաշվի է առել նրանց աշխատանքային փորձն ու կրթությունը։ Դիտարկմանը, որ նախկինում ՀՀԿ-ն էլ այս կերպ էր արդարանում, Գարիկ Սարգսյանն արձագանքեց․ «Ես ամենևին չեմ արդարանում, արդարանալու համար կասեի՝ ոչ, իմ բարեկամն ու ազգականը չեն։ Բայց ասեմ՝ եթե որոշել եմ ինչ-որ մեկին վստահել աշխատանք, բայց նա իր աշխատանքով վնասելու է մեր ընդհանուր գործին, ապա մեկ վայրկյան չեմ հապաղի ու աշխատանքից կհեռացնեմ։ Այնպիսի տպավորություն չլինի, թե ատամներով պահում եմ նրանց»։

 

ՀեղինակԱնի Օհանյան