Երևան 26/06/2019 10:33
«Ժամանակ». Նոր փոփոխություն. Վարորդական իրավունք ստացողը պետք է բժշկական հավատարմագրում անցնի | «Հրապարակ». Ի՞նչ են պատրաստվում կառուցել «կուկուռուզնիկի» փոխարեն. քննարկումները՝ Մեսչյանի գրասենյակում | «Ժողովուրդ». Ինչու Հովհաննես Իգիթյանը չմասնակցեց ՌԴ-ի հարցով քվեարկությանը | «Ժողովուրդ». Նոր մանրամասներ վեթինգից. Հայտնի են ժամկետներն ու մեխանիզմները | «Փաստ». Նախկին շեֆին տեսնելու հնարավորություն՝ քեֆերի ժամանակ. Սերժ Սարգսյանն առանձնակի ջերմություն ցույց չի տալիս | «Ժամանակ». Վրաստանը մտադիր է «Զվարթնոցից» մինչեւ Թբիլիսի անվճար ավտոբուսային երթուղի գործարկել | «Հրապարակ». Ուշագրավ տրանսֆորմացիա. ցույց ցրողից՝ ցուցարար. Ռոբերտ Մելքոնյանը՝ ՎԵՏՕ-ի անդամ | «Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը կառավարություն է կանչել ՔԿ ծառայության պետին. պաշտոնանկություն կլինի՞ |

Արցախ

Առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչուների թռիչքների աճ. ԱՀ ՊՆ
Առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչուների թռիչքների աճ. ԱՀ ՊՆ
12/06/2019 14:22

ԱՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու սադրիչ գործողություններից ։ Այս մասին ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

«Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, հենվելով իրենց պաշտպանական գերատեսչության մամլո ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության վրա, տեղեկություն են տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետեր (8 արկ):

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն հերքում է տարածված այս ապատեղեկությունը, այլև իրազեկում է, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերը  ադրբեջանական կողմն է հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի  նռնականետեր (5 նռնակ):  Անհրաժեշտության դեպքում ասվածը կարող ենք հիմնավորել համապատասխան տեսագրություններով:

Բացի դրանից առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօթաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական օդուժի թռիչքները գտնվում են ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցների խիստ վերահսկողության տակ, իսկ դիրքապահ ստորաբաժանումները լիարժեքորեն տիրապետում են առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը:

ԱՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու սադրիչ գործողություններից և անվերապահորեն կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հրադադարի պահպանման շուրջ ձեքբերված պայմանավորվածությունը: Հակառակ դեպքում իրավիճակի սրման և դրանից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի վրա»,– ասվում է հաղորդագրությունում: