Երևան 26/06/2019 10:30
«Ժամանակ». Նոր փոփոխություն. Վարորդական իրավունք ստացողը պետք է բժշկական հավատարմագրում անցնի | «Հրապարակ». Ի՞նչ են պատրաստվում կառուցել «կուկուռուզնիկի» փոխարեն. քննարկումները՝ Մեսչյանի գրասենյակում | «Ժողովուրդ». Ինչու Հովհաննես Իգիթյանը չմասնակցեց ՌԴ-ի հարցով քվեարկությանը | «Ժողովուրդ». Նոր մանրամասներ վեթինգից. Հայտնի են ժամկետներն ու մեխանիզմները | «Փաստ». Նախկին շեֆին տեսնելու հնարավորություն՝ քեֆերի ժամանակ. Սերժ Սարգսյանն առանձնակի ջերմություն ցույց չի տալիս | «Ժամանակ». Վրաստանը մտադիր է «Զվարթնոցից» մինչեւ Թբիլիսի անվճար ավտոբուսային երթուղի գործարկել | «Հրապարակ». Ուշագրավ տրանսֆորմացիա. ցույց ցրողից՝ ցուցարար. Ռոբերտ Մելքոնյանը՝ ՎԵՏՕ-ի անդամ | «Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը կառավարություն է կանչել ՔԿ ծառայության պետին. պաշտոնանկություն կլինի՞ |

Life

Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հարձակումից հետո հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հարձակումից հետո հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
12/06/2019 12:39

 

Նախկին ընկերուհիներ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի եւ Էլինա Մազուրի երկումայա թշնամությունը վերջերս կռվի էր վերաճել։ «Ռուսական նոր սենսացիաներ» («Новые русские сенсации») հաղորդման նկարահանման ընթացքում Էլինան չէր կարողացել զսպել հույզերը եւ մտել էր սենյակ, ուր նստած էր Վիտալինան։ Նրան դուր չէր եկել՝ ինչպես են իր մասին խոսում նախկին ընկերուհին եւ Պրոխոր Շալյապինը։ Զույգը մի քանի կատակ էր արել նրա հասցեին, եւ Մազուրը հարձակվել էր դաշնակահարի վրա։ Երգչին հաջողվել էր ժամանակին կանգնեցնել միջադեպը. նա ուժով մի կողմ էր տարել կնոջը։

Драка Цымбалюк-Романовской и Мазур

Վեճի ընթացքում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան մի քանի հարված է ստացել դեմքին։ Մազուրը հասցրել է Վիտալինային նաեւ ոտքով հարվածել։ Արդեն եթերից հետո դաշնակահարուհին որոշել է լուրջ հակահարված տալ հակառակորդին։ Երաժիշտը մտադիր է իրավաբանների դիմել եւ հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին։

«Մազուրի հետ կոնֆլիկտ չկա։ Պարզապես մարդը ոչ ադեկվատ պահվածք է դրսեւորել։ Ես չեմ կարող մեկնաբանել դա։ Հնարավոր է՝ նրա հոգեկան առողջության հետ կապված ամեն ինչ կարգին չէ։ Ինձ մոտ ամեն ինչ լավ է։ Փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո հաղորդում կներկայացնենք ոստիկանություն»,- հայտարարել է նա։

Ընդ որում, Էլինա Մազուրը ներկայացրել է կատարվածի իր վարկածը։ Նրա խոսքով՝ նախագծի խմբագիրները ցուցադրել են իրադարձությունների ընթացքի միայն մի մասը։ Իբրեւ կադրից դուրս է մնացել վեճի սկիզբը, որը հրահրել է դաշնակահարուհին։ «Էկրանին չի երեւմ, որ վեճը սկսել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան. նա բարձրակրունկով հարվածել է ոտքիս՝ մեծ քերվծվածք պատճառելով։ Ես արձանագրել եմ հարվածներ, սակայն այդ հարվածն այնքան էլ ազդեցիկ ու էկրանային չէր, որքան իմը, այդ պատճառով եթերում չի հայտնվել»,- դժգոհել է նա։

Виталина Цымбалюк-Романовская

Ի դեպ, դաշնակահարուհին արդեն իսկ դատական հայց է ներկայացրել Էլինայի դեմ՝ նրան մեղադրելով անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման մեջ։ «Անդրեյ Մալախով. ուղիղ եթեր» ծրագրի եթերում Մազուրը բացահայտել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մայրիկի հիվանդության մասին ընտանեկան գաղտնիքը։ «Նա կարող է մեղադրվել ոչ միայն դրանում։ Ամենն, ինչ նա տարածել է, ինձ հետ ոչ մի առնչություն չունի։ Ամենը զրպարտություն է՝ այն, որ ես տնային աշխատող եմ եղել, հասկանալի չէ՝ որտեղ եմ սովորել, ինչպես քաղաքացիություն ստացել։ Ես ամեն ինչ պաշտոնապես եմ արել»,- ասել է դաշնակահարուհին։