Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/09/2019 20:03
Դուք վնգստացող դատավորների՞ց եք. Քոչարյանի պաշտպանները պահանջեցին դատավորի ինքնաբացարկը | Սպաները եղել են հարբած վիճակում, իմ օգնականը պաշտպանվել է. Մարզպետը՝ Եղեգնաձորի միջադեպի մասին | Քոչարյանը կմնա կալանքի տակ. գրավի միջնորդությունը մերժվեց (Տեսանյութ) | 15 երեխա ունեցող Մելքոնյան ամուսինները պարգեւատրվեցին | Դատարանը մերժեց՝Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու միջնորդությունը | Դատարանի բակից մի քաղաքացու բերման ենթարկեցին | Գյումրիից` ուղիղ չվերթով ԱՄՆ. հայտնի են Փաշինյանի ուղեկցորդների անունները | «Պայմանավորվել ենք, որ անորակ աշխատանքը չի ընդունվելու, և բոլոր ընկերությունները, որ զբաղված են ճանապարհաշինությամբ, նախապես պետք է դա իմանան». Փաշինյան |

Իրավունք

ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը վերապահվել է Սերգեյ Չիչոյանին
ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը վերապահվել է Սերգեյ Չիչոյանին
12/06/2019 12:22

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ Խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանին։ Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեւորգ Դանիելյանը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի եւ 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքերով 2019 թվականի հունիսի 7-ին դիմում էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ իր լիազորությունները ս․թ․ հունիսի 10-ից դադարած համարելու առնչությամբ։ Տվյալ դեպքում հրաժարական ներկայացնելն ինքնին իրավունքի ուժով հիմք է` Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարած համարելու համար։

Հիշյալ դիմումի առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով, կայացրել է որոշում՝ արձանագրելով Գեւորգ Դանիելյանի հրաժարական ներկայացնելու փաստը։