Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 27/01/2021 20:02
Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում ՀՀ դեսպան | Ուկրաինայի ՌԾՈւ-ն արդեն այս տարի թուրքական անօդաչու թռչող սարքեր կստանա | Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար․ Հայ գերիներին վերադարձնելու հարցը քննարկվում է Ադրբեջանի իշխանությունների հետ | «Ուզում եմ խոնարհվել, Էդգար ջան». Արայիկ Հարությունյանը Արցախի հերոսի կոչում շնորհեց սերժանտ Էդգար Մարկոսյանին | Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել | Հայրենիքի փրկության շարժումը հատուկ որոշում չի կայացրել վաղվա հանրահավաքին մասնակցության վերաբերյալ | «Վախենո՞ւմ են Սահակյան եղբայրներից այդ դուխով վախկոտները». Արագածոտնի նախկին մարզպետը դատարանում է | ՌԴ եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրագործումը |

Հայաստան

Սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլև հեղափոխական ցուցանիշները, նախորդ տարվա համեմատ շուրջ 13 մլն հատ ՀԴՄ կտրոն ավել է տպագրվել. վարչապետ
Սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլև հեղափոխական ցուցանիշները, նախորդ տարվա համեմատ շուրջ 13 մլն հատ ՀԴՄ կտրոն ավել է տպագրվել. վարչապետ
12/06/2019 11:23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ հայտնելով, որ երկրում տպագրվող ՀԴՄ կտրոնների թիվը զգալիորեն ավելացել է նախորդ տարվա համեմատ: Փաշինյանը գրել է.

 

«Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավել է տպագրվել:

Սա նշանակում է, որ մենք սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլեւ հեղափոխական ցուցանիշները:

 

Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ձեռներեցներին, ովքեր պարտաճանաչ ՀԴՄ կտրոն են տպում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքացիներին, ովքեր բոլոր տեղերում ՀԴՄ կտրոն են պահանջում:

Ուզում եմ նաեւ ընդգծել, որ իրականում հենց այս մարդիկ են, օրինակ, Հայոց բանակում աշխատավարձերի համատարած եւ շոշափելի բարձրացման իրական հեղինակը: Ձեր վճարած հարկերով է, սիրելի հայրենակիցներ, մեր զինվորականների աշխատավարձը շոշափելիորեն բարձրացել:

Ահա այսպիսի գործերով է, որ մենք ի ցույց ենք դնում, որ ժողովուրդը կանգնած է Հայոց բանակի թիկունքին, կառավարությունը կանգնած է Հայոց բանակի թիկունքին»: