Երևան 26/06/2019 09:46
«Ժամանակ». Նոր փոփոխություն. Վարորդական իրավունք ստացողը պետք է բժշկական հավատարմագրում անցնի | «Հրապարակ». Ի՞նչ են պատրաստվում կառուցել «կուկուռուզնիկի» փոխարեն. քննարկումները՝ Մեսչյանի գրասենյակում | «Ժողովուրդ». Ինչու Հովհաննես Իգիթյանը չմասնակցեց ՌԴ-ի հարցով քվեարկությանը | «Ժողովուրդ». Նոր մանրամասներ վեթինգից. Հայտնի են ժամկետներն ու մեխանիզմները | «Փաստ». Նախկին շեֆին տեսնելու հնարավորություն՝ քեֆերի ժամանակ. Սերժ Սարգսյանն առանձնակի ջերմություն ցույց չի տալիս | «Ժամանակ». Վրաստանը մտադիր է «Զվարթնոցից» մինչեւ Թբիլիսի անվճար ավտոբուսային երթուղի գործարկել | «Հրապարակ». Ուշագրավ տրանսֆորմացիա. ցույց ցրողից՝ ցուցարար. Ռոբերտ Մելքոնյանը՝ ՎԵՏՕ-ի անդամ | «Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը կառավարություն է կանչել ՔԿ ծառայության պետին. պաշտոնանկություն կլինի՞ |

ՏՏ

«Ադամյան» անվամբ հայկական արտադրության հեռուստացույցներն արդեն վաճառքում են (տեսանյութ)
«Ադամյան» անվամբ հայկական արտադրության հեռուստացույցներն արդեն վաճառքում են (տեսանյութ)
06/06/2019 08:01

Հայկական արտադրության «Ադամյան» հեռուստացույցներն արդեն վաճառքում են:

Հեռուստացույցների արտադրության մեկնարկը տալու համար Հայաստանից, Սիրիայից եւ Լիբանանից գործարարները 4,5 միլիոն դոլարի ներդրում են արել: Հաջողության դեպքում, պատրաստ են այն 10 միլիոն դարձնել:

Կառավարությունն ընկերությանը մաքսային արտոնություն է տրամադրել։ 

Դեկտեմբերին բացված գործարանն առաջին արտադրանքը մայիսին է տվել, երբ ստացել է մաքսային արտոնությունը:

Գործարանի 14 աշխատակիցները օրական մինչեւ 300 հեռուստացույց են հավաքում, նրանք բոլորը նախկինում իրենց տներում են աշխատել, հեռուստացույց նորոգել կամ հավաքել՝ չպատկերացնելով, որ եւրբեւէ Հայաստանում հեռուստացույց կարտադրվի ու իրենք նման գործարանի աշխատակից կդառնան:

Առայժմ հեռուստացույցները սմարթ չեն, սակայն այսուհետեւ կարտադրվեն նաեւ սմարթ տարբերակով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում գնել հայկական արտադրության հեռուստացույցները՝ ֆեյբսուքի իր էջում տեղադրելով ՀՀ կառավարության լրատվական ծառայության պատրաստած տեսանյութը: