Երևան 26/06/2019 10:34
«Ժամանակ». Նոր փոփոխություն. Վարորդական իրավունք ստացողը պետք է բժշկական հավատարմագրում անցնի | «Հրապարակ». Ի՞նչ են պատրաստվում կառուցել «կուկուռուզնիկի» փոխարեն. քննարկումները՝ Մեսչյանի գրասենյակում | «Ժողովուրդ». Ինչու Հովհաննես Իգիթյանը չմասնակցեց ՌԴ-ի հարցով քվեարկությանը | «Ժողովուրդ». Նոր մանրամասներ վեթինգից. Հայտնի են ժամկետներն ու մեխանիզմները | «Փաստ». Նախկին շեֆին տեսնելու հնարավորություն՝ քեֆերի ժամանակ. Սերժ Սարգսյանն առանձնակի ջերմություն ցույց չի տալիս | «Ժամանակ». Վրաստանը մտադիր է «Զվարթնոցից» մինչեւ Թբիլիսի անվճար ավտոբուսային երթուղի գործարկել | «Հրապարակ». Ուշագրավ տրանսֆորմացիա. ցույց ցրողից՝ ցուցարար. Ռոբերտ Մելքոնյանը՝ ՎԵՏՕ-ի անդամ | «Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը կառավարություն է կանչել ՔԿ ծառայության պետին. պաշտոնանկություն կլինի՞ |

ՏՏ

Ինչ առավելություններ կտա Հայաստանին ֆրանսիական սուպերհամակարգիչը
Ինչ առավելություններ կտա Հայաստանին ֆրանսիական սուպերհամակարգիչը
24/05/2019 16:28



12 հազար պրոցեսորով գերհամակարգիչը Հայաստան կհասնի մինչև տարեվերջ:

Սուպեր համակարգիչ կամ գերհամակարգիչ: Ավելի քան 12 հազար պրոցեսոր ունեցող այս համակարգիչը Թուլուզի համալսարանը կնվիրաբերի Հայաստանին: Համակարգիչն ունի ցանցային ենթակառուցվածքներ, տվյալների պահպանման միջավայր: Վերլուծության հնարավորություն ունեցող այս գիգանտը առաջին հերթին կկիրառվի գիտության ոլորտում՝ գենոմիկայից մինչև ֆիզիկա: 

ԳԱԱ աշխատակցի խոսքով՝ համակարգիչը կվերլուծի արբանյակային լուսանկարները՝ տեղեկություն տրամադրելով հարևան երկրներում տեղի ունեցող գործընթացների մասին: 

Ֆրանսիական համալսարանի ռեկտորը հայտնեց, որ սա միակ գերհամակարգիչն է ամբողջ Հարավային Կովկասում: Դրա հնարավորությունները լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ են որակյալ մասնագետներ: 

Ֆրանսիական գերհամակարգիչը որոշվել է տեղակայել Պաշտպանութայն նախարարության հարևանությամբ կառուցվող ինժեներական քաղաքում: Տեղափոխման և տեղադրման ծախսերն իրականցնում է Հայաստանը: Մի քանի միլիոն դոլար արժողությամբ համակարգիչը Հայաստան կբերվի մինչև տարեվերջ: