Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 23/08/2019 15:46
Ապշելի նմանություն․ Քրիստինե Եղոյանը քույրիկի հետ լուսանկար է հրապարակել | Սվետլանա Լոբոդան ցնցել է շպագատով | Բալիում կապիկն Օլգա Բուզովայից «խլել է» բրենդային ակնոցը (ֆոտո) | Բացառիկ հարցազրույց Թալիշում 2016 թ․ դաժանաբար սպանված Խալափյանների որդու հետ |

ՏՏ

Գերմանիայի Lilium ստարտապը հինգտեղանոց անվարորդ թռչող տաքսի Է ներկայացրել
Գերմանիայի Lilium ստարտապը հինգտեղանոց անվարորդ թռչող տաքսի Է ներկայացրել
17/05/2019 15:43

Գերմանիայի Lilium ստարտապը ներկայացրել Է հինգտեղանոց ինքնավար թռչող տաքսիի նախատիպը: Ընկերությունում պնդում են, որ դա առաջին նման մշակումն Է աշխարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 17-ին հայտնել Է BBC-ն:

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ վերջերս նախատիպն անցել Է առաջին փորձարկումները. ինքնուրույն թռել Է, կախված մնացել օդում եւ վայրԷջք կատարել: Ապարատը շարժման մեջ են դնում 36 Էլեկտրաշարժիչներ: Մեկ լիցքավորումը բավականացնում Է մեկ ժամ թռիչքի համար, որի ընթացքում այն կարող Է հաղթահարել 300 կիլոմետր: Մի քանի այլ ընկերություններ արդեն փորձարկել են նման ապարատներ, բայց դրանցից ոչ մեկը երկու մարդուց ավելի չի վերցնում:

Այժմ աերոտաքսին պետք Է անցնի նոր թռիչքային փորձարկումներ: Lilium-ը հույս ունի մոդելի զանգվածային արտադրությունն սկսել 20-ական թվականների կեսերին: Արդեն ինքնավար թռչող տաքսիներ են թեստավորվում Եվրոպայի Airbus ավիակոնցեռնի, ԱՄՆ-ի Uber ընկերության եւ մի քանի ստարտապների կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Встроенное видео