Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/09/2019 20:03
Դուք վնգստացող դատավորների՞ց եք. Քոչարյանի պաշտպանները պահանջեցին դատավորի ինքնաբացարկը | Սպաները եղել են հարբած վիճակում, իմ օգնականը պաշտպանվել է. Մարզպետը՝ Եղեգնաձորի միջադեպի մասին | Քոչարյանը կմնա կալանքի տակ. գրավի միջնորդությունը մերժվեց (Տեսանյութ) | 15 երեխա ունեցող Մելքոնյան ամուսինները պարգեւատրվեցին | Դատարանը մերժեց՝Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու միջնորդությունը | Դատարանի բակից մի քաղաքացու բերման ենթարկեցին | Գյումրիից` ուղիղ չվերթով ԱՄՆ. հայտնի են Փաշինյանի ուղեկցորդների անունները | «Պայմանավորվել ենք, որ անորակ աշխատանքը չի ընդունվելու, և բոլոր ընկերությունները, որ զբաղված են ճանապարհաշինությամբ, նախապես պետք է դա իմանան». Փաշինյան |

ՏՏ

Գերմանական հայտնի ընկերությունը հետաքրքրված է ՀՀ-ում գործունեության ընդլայնմամբ. Հանդիպում ՀՀ նախագահի հետ
Գերմանական հայտնի ընկերությունը հետաքրքրված է ՀՀ-ում գործունեության ընդլայնմամբ. Հանդիպում ՀՀ նախագահի հետ
17/05/2019 15:02

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է գերմանական հանրահայտ «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադիր Ուլֆ Շնայդերի հետ։ Ընկերությունը գրասենյակ ունի Երեւանում, որի նպատակն է ծառայություններ մատուցել բիզնեսի զարգացման ոլորտում եւ ակտիվացնել ներդրումների հոսքը հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում:

Նշելով, որ հետաքրքրված են ընդլայնելու իրենց գործունեությունը Հայաստանում՝ Ուլֆ Շնայդերը մեր երկրի կարեւորագույն առավելություններից մեկն է դիտարկել այն, որ Հայաստանը լինելով ԵՏՄ անդամ՝ բարիդրացիական հարաբերություններ ունի Եվրամիության հետ եւ կարող է ծառայել որպես բնական կամուրջ մեր տարածաշրջանի եւ Եվրոպայի ու եվրասիական տարածքի համար: «Սա օտարերկրյա գործարարների եւ ներդրողների առջեւ բացում է նոր հնարավորություններ»,-ընդգծել է նա:

Հանրապետության նախագահը եւ «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադիրը խոսել են ներդրումային հնարավորությունների մասին՝ համաձայնելով, որ փոխգործակցության ոլորտներն ընդլայնելու եւ կապերը խորացնելու մեծ ներուժ կա: Ուլֆ Շնայդերը հեռանկարային է համարել գործակցությունը նոր տեխնոլոգիաների, դեղագործության ոլորտներում։

Գերմանական «Շնայդեր գրուպ» ընկերությունն արդեն 15 տարի ծառայություններ է մատուցում բիզնեսի զարգացման ոլորտում: Ընկերության ծառայություններն ընդգրկում են շուկա մուտք գործելու ռազմավարության մշակումը, հաշվապահական հաշվառումը, հարկային, արտահանման հարցերով խորհրդատվությունների տրամադրումը, վեճերի լուծման իրավական աջակցությունը, ինչպես նաեւ իրավաբանական տարբեր հարցերի` աշխատանքային, պայմանագրային եւ կորպորատիվ իրավունքների ոլորտներում խորհրդատվությունը: