Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 23/08/2019 15:29
Ապշելի նմանություն․ Քրիստինե Եղոյանը քույրիկի հետ լուսանկար է հրապարակել | Սվետլանա Լոբոդան ցնցել է շպագատով | Բալիում կապիկն Օլգա Բուզովայից «խլել է» բրենդային ակնոցը (ֆոտո) | Բացառիկ հարցազրույց Թալիշում 2016 թ․ դաժանաբար սպանված Խալափյանների որդու հետ | Իգոր Կրուտոյի եւ Լայմա Վայկուլեի վեճը. իսկ կոնֆլիկտ եղե՞լ է |

Իրավունք

Մարդկանց ուղեղը փորձում են մտցնել, թե կարող են այդ սպանությունները կատարված լինեն «մերձավոր անձանց» կողմից. Քոչարյան
Մարդկանց ուղեղը փորձում են մտցնել, թե կարող են այդ սպանությունները կատարված լինեն «մերձավոր անձանց» կողմից. Քոչարյան
15/05/2019 18:34

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՝դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը շուրջ 5 ժամ դիրքորոշում է հայտնում խափանման միջոցի վերաբերյալ: Նա մեջբերեց Քոչարյանի մեղադրանքից մի դրվագ.

«Իշխանությունը պահելու եւ ընթացող քաղաքական իրադարձությունները ճնշելու գործին ներգրավվել են Ռոբերտ Քոչարյանի շրջապատի մերձավոր որոշ անձինք»։ Ըստ Ալումյանի՝ այդ մերձավոր շրջապատից «որոշ անձանցից» որեւէ մեկի անունը չի նշվում։ Ալումյանի խոսքով՝ չի նշվում նաեւ, թե որքանով է այդ անձանց գործողությունների պատասխանատվությունը կրում Քոչարյանը։ «Մեղադրանքում չի նշվում, թե արդյոք պարոն Քոչարյանը կապ է ունեցել այդ անձանց հետ, արդյոք ինքն է հրահանգել կամ արդյոք ինքն իմացել է, չի խոչընդոտել։ Ինչո՞ւ այդ գործողությունների պատասխանատվությունը պետք է կրի պարոն Քոչարյանը», -նշեց Հայկ Ալումյանը։

 

Այս առնչությամբ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Ռոբերտ Քոչարյանը՝ նույնպես նշելով, որ որեւէ նշում կամ տվյալ չկա «որոշ անձանց» մասին եւ ավելին, որեւէ գործողություն չի կիրառվել նրանց նկատմամբ։

«Ես կարող եմ միայն ենթադրություն անել, թե ինչու է այդ մասին գրված մեղադրանքում՝ քանի որ 10 սպանության փաստը այդ քրեական գործում ընդհանրապես չկա, այս դրվագը ներառել են՝ մարդկանց ուղեղը մտցնելու, թե կարող են այդ սպանությունները կատարված լինեն «մերձավոր անձանց» եւ այլն, եւ այլն կողմից։ Սա մարդկանց ինքնագիտակցության մեջ թույն մտցնելու համար է։ Այլ որեւէ հիմնավորում չկա այս մեղադրանքում։ Երեք անձ սպանվել է Չերյոմուխայից, իսկ առնվազն յոթ անձ այլ հանգամանքներում եւ հիմա փորձում են նման հիմնավորումներ տալ» -ասաց Քոչարյանը։

armtimes.com