Երևան 26/05/2019 05:32
Հելեն Սեգարան, Րաֆֆի Արտոն եւ Լեա Կաստելը ժամանեցին Երեւան. արտիստները կիսվեցին Ազնավուրին նվիրված համերգից սպասելիքներով (վիդեո) | Հանրահավաքի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել Para TV-ի հնչյունային ռեժիսորը | Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում | Պարզաբանում. Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածում մինչև հիմնանորոգումն սկսելը կատարվում են ժամանակավոր անցանելիության ապահովման աշխատանքներ | Բանը չի հասնում ամուսնուս քննադատելուն. Աննա Հակոբյան | Տրորված ճանապարհով. Ադրբեջանն աստիճանաբար ճանապարհ է կառուցում դեպի Դավիթ Գարեջի | Ադրբեջանում հայերի հանդեպ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին | «Սասնա ծռեր» կուսակցությունն ավտոերթ է կազմակերպել դեպի Արցախ |

Հայաստան

Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որ Վերածնունդ ավանը շուտ կառուցվի. Մեսչյան
Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որ Վերածնունդ ավանը շուտ կառուցվի. Մեսչյան
15/05/2019 13:56

Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որ Վերածնունդ երիտասարդական ավանը շուտ կառուցվի: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:Նա հայտարարեց, որ շատ նախագծերի այսօր «ոչ» է ասում: Հարցին, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ նաև «ոչ» է ասել Վերածնունդ ծրագրին, Մեսչյանը պատասխանեց. «Այստեղ են ասել՝ լրիվ հակառակը: Հակառակը, մենք հնարավորինս նպաստում ենք, որ Վերածնունդ ծրագիրը հնարավորինս շուտ կառուցվի, որովհետև բավական ընտանիքներ սպասում են էդ թաղաամասի ավարտին»:Ըստ Մեսչյանի՝ շինարարության զրոյական նիշի թույլտվությունն արդեն տվել են, շինարարական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: «Ես չգիտեմ էդ տեղեկությունը որտեղից է, բայց ոչ մի դեպքում, տենց բան չի կարող պատահի»,- հավելեց նա: