Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/07/2020 22:54
2008–ից ի վեր սա ամենամեծ անմիջական բախումն է hայ-ադրբեջանական սահմանին. Սեյրան Օհանյան | Տղաներն իրենց սուրբ արյամբ մեկ անգամ եւս սրբացրին արյունով գծված Հայոց սահմանները. Արշավիր Ղարամյան | Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Լեոնիդ Կալաշնիկովի հետ | Կարծում եմ՝ եթե հանկարծ փորձեն նորից ինչ-որ ուղղությամբ լայնածավալ հարձակվել, պետք է նախահարձակ լինենք. Սասուն Միքայելյան | Պահնորդական խմբի եւ Ամուլսարի պահապանների միջեւ ընդհանրում եղավ. Գնդեվազում լարված իրավիճակ է | Փաշինյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի դեսպանին. խոսվել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին | ՆԱՏՕ-ն կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին կանխել հետագա էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին | Այսօր զոհված զինծառայողը Սիսիան համայնքից է |

Տնտեսություն

«Ժամանակ». Աղբի մենաշնորհ. Էջմիածնում աղբը տեսակավորելու գործն իրենով է արել փոխքաղաքապետը
«Ժամանակ». Աղբի մենաշնորհ. Էջմիածնում աղբը տեսակավորելու գործն իրենով է արել փոխքաղաքապետը
14/05/2019 10:51

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն գրեթե մեկ ամիս է՝ Էջմիածնում չեն դադարում բողոքի գործողությունները ընդդեմ էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանի: Բողոքողները Էջմիածնի աղբավայրի շուրջ բնակվող եւ աղբավայրում իրենց հացը վաստակող քաղաքացիներն են: Տարիներ շարունակ այդ մարդիկ տեսակավորել են աղբը, ապակին, մետաղը, պլաստիկն ու այլ ապրանքներ առանձնացրել են եւ հանձնել:

Թավշյա հեղափոխությունից հետո աղբը տեսակավորելու գործն իրենով է արել էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանը, ում հրահանգով աղբատարներն աղբը տանում են նախ Էջմիածնի ալրաղացի տարածք, բեռնաթափում, որտեղ այն տեսակավորվում է, հետո միայն անպետք աղբը տեղափոխվում աղբավայր:

Երեկ այն քաղաքացիները, որոնք երկու տասնամյակ ապրել են աղբը տեսակավորելու հաշվին, շրջափակել էին ալրաղացը՝ թույլ չտալով, որ մեքենաները դուրս գան տարածքից: Նրանք ասում են, որ քաղաքի աղբը փոխքաղաքապետի սեփականությունը չէ, եւ նա իրավունք չունի մենաշնորհ հաստատել աղբի նկատմամբ: Նրանք մտադիր են բողոքի գործողություններ կատարել նաեւ կառավարության դիմաց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում