Երևան 26/06/2019 10:36
«Ժամանակ». Նոր փոփոխություն. Վարորդական իրավունք ստացողը պետք է բժշկական հավատարմագրում անցնի | «Հրապարակ». Ի՞նչ են պատրաստվում կառուցել «կուկուռուզնիկի» փոխարեն. քննարկումները՝ Մեսչյանի գրասենյակում | «Ժողովուրդ». Ինչու Հովհաննես Իգիթյանը չմասնակցեց ՌԴ-ի հարցով քվեարկությանը | «Ժողովուրդ». Նոր մանրամասներ վեթինգից. Հայտնի են ժամկետներն ու մեխանիզմները | «Փաստ». Նախկին շեֆին տեսնելու հնարավորություն՝ քեֆերի ժամանակ. Սերժ Սարգսյանն առանձնակի ջերմություն ցույց չի տալիս | «Ժամանակ». Վրաստանը մտադիր է «Զվարթնոցից» մինչեւ Թբիլիսի անվճար ավտոբուսային երթուղի գործարկել | «Հրապարակ». Ուշագրավ տրանսֆորմացիա. ցույց ցրողից՝ ցուցարար. Ռոբերտ Մելքոնյանը՝ ՎԵՏՕ-ի անդամ | «Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը կառավարություն է կանչել ՔԿ ծառայության պետին. պաշտոնանկություն կլինի՞ |

ՏՏ

Ցուկերբերգը հայտարարություն է արել ընդդեմ Facebook-ի մասնատման
Ցուկերբերգը հայտարարություն է արել ընդդեմ Facebook-ի մասնատման
12/05/2019 19:54

Մարկ Ցուկերբերգը, որը հիմնադրել է Facebook ընկերությունը, որի կազմում բացի նույնանուն սոցցանցից նաեւ Instagram-ն է, մեսինջերը, WhatsApp-ն ու այլ սերվերներ, դեմ է արտահայտվել դրա մասնատմանը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով France Info պարբերականին տված Facebook-ի հիմնադրի հարցազրույցին:

Ավելի վաղ New York Times-ը հրապարակել էր  սոցիալական ցանցի համահիմնադիր Քրիս Հյուզի հոդվածը, որում նա կոչ էր արել մասնատել Facebook ընկերությունը դրա սեփականատիրոջ զգալի ազդեցության պատճառով, որն արտահայտվում է, մասնավորապես, ընտրողների տրամադրության վրա:

«Երբ ես կարդացի նրա գրածը, նախ մտածեցի, որ այդ առաջարկը չի կարող լուծել այդ խնդիրները: Կարծում եմ, եթե դուք մտահոգված եք ժողովրդավարության եւ ընտրությունների հարցերով, ապա կցանկանայիք, որ լիներ այնպիսի ընկերություն, ինչպիսին մեր ընկերությունն է, որը ներդնում է տարեկան միլիարդավոր դոլարներ ընտրություններին միջամտելու դեմ նորագույն միջոցներ ստեղծելու համար»,-հայտարարել է Ցուկերբերգը:

«Կան իրական խնդիրներ, որոնք վերաբերում են վնասակար կոնտենտին, ինչպես նաեւ նրան, թե ինչպես գտնել բալանս ինքնարտահայտման եւ անվտանգության, ընտրություններին միջամտությունը կանխելու, անձնական տվյալների պաշտպանության միջեւ»,-հավելել է նա:

Facebook-ը բազմիցս քննադատվել է օգտատերերի տվյալներն անհուսալի կերպով օգտագործելու համար: 2018 թվականին հայտնի էր դարձել, որ Cambridge Analytica-ն ֆեյսբուքում իր հավելվածի միջոցով հավաքագրում էր օգտատերերի տվյալները: Ենթադրվում է, որ այդ տվյալները կարող էին օգտագործվել  ԱՄՆ-ում 2016 թվականի նախընտրական արշավի եւ ԵՄ կազմից դուրս գալու Մեծ Բրիտանիայի անցկացրած հանրաքվեի ընթացքում:

Վերջին տարիների դժվարությունների հետեւանքով նկատվել է Facebook-ի բաժնետոմսերի արժեքի կտրուկ անկում: Այդ պատճառով տնօրենների խորհուրդն առաջարկել էր սահմանափակել հիմնադիր եւ խորհրդի ղեկավար Մարկ Ցուկերբերգի ձայնի իրավունքը: Ներկայումս նա փաստորեն կարող է միանձնյա որոշումներ կայացնել: