Երևան 26/05/2019 04:57
Հելեն Սեգարան, Րաֆֆի Արտոն եւ Լեա Կաստելը ժամանեցին Երեւան. արտիստները կիսվեցին Ազնավուրին նվիրված համերգից սպասելիքներով (վիդեո) | Հանրահավաքի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել Para TV-ի հնչյունային ռեժիսորը | Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում | Պարզաբանում. Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածում մինչև հիմնանորոգումն սկսելը կատարվում են ժամանակավոր անցանելիության ապահովման աշխատանքներ | Բանը չի հասնում ամուսնուս քննադատելուն. Աննա Հակոբյան | Տրորված ճանապարհով. Ադրբեջանն աստիճանաբար ճանապարհ է կառուցում դեպի Դավիթ Գարեջի | Ադրբեջանում հայերի հանդեպ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին | «Սասնա ծռեր» կուսակցությունն ավտոերթ է կազմակերպել դեպի Արցախ |

Աշխարհ

Ինդոնեզիայում ընտրահաձնաժողովների շուրջ 500 աշխատակիցներ մահացել են ձայների հաշվարկից հետո
Ինդոնեզիայում ընտրահաձնաժողովների շուրջ 500 աշխատակիցներ մահացել են ձայների հաշվարկից հետո
12/05/2019 16:15

Ինդոնեզիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ձայների հաշվարկի ժամանակ ընտրահանձնաժողովի աշխատակիցների մահվան պատճառն ինսուլտն ու ինֆարկտն էր, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Strait Times թերթին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ինդոնեզիայի ընտրահանձնաժողովի հարյուրավոր աշխատակիցներ են մահացել, իսկ ավելի քան 2.5 հազար մարդ հայտնվել է հիվանդանոցում ընտրություններից հետո ձայների հաշվարկի ժամանակ գերհոգնածության պատճառով:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, ամբողջ երկրում 496 աշխատակիցներ զոհվել են ընտրություններից հետո, որոնցից 131-ը՝ Արեւմտյան Ջավա նահանգում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ զոհվածները միջինում 50-70 տարեկան էին:

Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Օսկար Պրիմադին նշել է, որ նրանք չէին ակնկալում աշխատակիցների մահը, որն առաջացել է բնական պատճառներով տեւական ժամերի աշխատանքի հետեւանքով, քանի որ այդ աշխատանքի համար պահանջվում էր քաջ առողջություն, եւ կոչ արել հանրությանը խուսափել այդ թեմաներով սպեկուլյացիաներից:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Ինդոնեզիայում տեղի են ունեցել միաժամանակ բոլոր մակարդակներում ընտրությունները, որոնց ընթացքում ընտրվել են երկրի նախագահն ու վարչապետը, ազգային խորհրդարանի, տարածաշրջանային խորհրդարանի եւ տեղական ինքնակառավարման խորհուրդների ու շրջանային մակարդակի պատգամավորները: Յուրաքանչյուր ընտրողը լրացրել է հինգ քվեաթերթիկ եւ նետել դրանք հինգ տարբեր քվեատուփերի մեջ: Նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 80 տոկոս: Ընտրահանձնաժողովը կհայտարարի ընտրությունների պաշտոնական տվյալները մայիսի 22-ին: