Երևան 26/05/2019 04:57
Հելեն Սեգարան, Րաֆֆի Արտոն եւ Լեա Կաստելը ժամանեցին Երեւան. արտիստները կիսվեցին Ազնավուրին նվիրված համերգից սպասելիքներով (վիդեո) | Հանրահավաքի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել Para TV-ի հնչյունային ռեժիսորը | Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում | Պարզաբանում. Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածում մինչև հիմնանորոգումն սկսելը կատարվում են ժամանակավոր անցանելիության ապահովման աշխատանքներ | Բանը չի հասնում ամուսնուս քննադատելուն. Աննա Հակոբյան | Տրորված ճանապարհով. Ադրբեջանն աստիճանաբար ճանապարհ է կառուցում դեպի Դավիթ Գարեջի | Ադրբեջանում հայերի հանդեպ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին | «Սասնա ծռեր» կուսակցությունն ավտոերթ է կազմակերպել դեպի Արցախ |

Տնտեսություն

Երեմյան փրոջեքթս  ընկերությունը նախատեսում է ներդնել 10 մլն. դոլար
Երեմյան փրոջեքթս ընկերությունը նախատեսում է ներդնել 10 մլն. դոլար
11/05/2019 13:04


ՙԵրեմյան փրոջեքթս՚ խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան հավակնում է դառնալ տարածաշրջանային կենտրոն: Այն կնպաստի Հայաստանում հյուրընկալության ինստիտուտի կայացմանը, ծառայությունների որակի բարձրացմանը, հայկական խոհանոցի միջազգայնացմանը: Ակադեմիայի և գյուղատնտեսության զարգացման նաևª նոր ձևաչափի ռեստորանների համար Երեմյան փրոջեքթսն այս տարի նախատեսում է ներդնել 10 միլիոն դոլար ու ստեղծել 250 նոր աշխատատեղ:


Երեմյան փրոջեքթը նաև նոր խուզաբուծարան է բացել Դիլիջանում: Հայաստան են բերել հայտնի Genesus Genetics ընկերության մաքրացեղ խոզատեսակներ: Մաքրացեղ խոշոր եղջերավոր կենդանիների արտադրությամբ զբաղվող ընկերությունը պետական սուբսիդավորման արտոնություն է ստացել:


Ջերմուկում գործում է խոշոր անասնաֆերմա, որտեղ պահվում են մաքրացեղ անասուններ. մեծածավալ ներդրումներ են իրականացվում այն նորարարական տեխնոլոգիաներով հագեցնելու համար:

Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանի խոսքով՝ պետք է Հայաստանը դիրքավորել այնպես, որ ընդհանուր պատկերի մեջ գաստրոտուրիզմը մեծ բաղադրիչ կազմի, քանի որ Հայաստանի մասին զբոսաշրջիկների դրական տպավորություններից մեկը հենց սննդի վերաբերյալ է:

Զբոսաշրջության կոմիտեյի ղեկավարի խոսքով՝ գաստրոարդյունաբերության ոլորտում ծառայություն մատուցող ընկերությունները կհամախմբվեն՝ ներկայացնելու հայկական սննդի բազմազանությունը՝ ներգրավելով նաև միջազգային մասնագետների: