Երևան 26/05/2019 04:57
Հելեն Սեգարան, Րաֆֆի Արտոն եւ Լեա Կաստելը ժամանեցին Երեւան. արտիստները կիսվեցին Ազնավուրին նվիրված համերգից սպասելիքներով (վիդեո) | Հանրահավաքի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել Para TV-ի հնչյունային ռեժիսորը | Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում | Պարզաբանում. Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածում մինչև հիմնանորոգումն սկսելը կատարվում են ժամանակավոր անցանելիության ապահովման աշխատանքներ | Բանը չի հասնում ամուսնուս քննադատելուն. Աննա Հակոբյան | Տրորված ճանապարհով. Ադրբեջանն աստիճանաբար ճանապարհ է կառուցում դեպի Դավիթ Գարեջի | Ադրբեջանում հայերի հանդեպ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին | «Սասնա ծռեր» կուսակցությունն ավտոերթ է կազմակերպել դեպի Արցախ |

Մամուլի տեսություն

«Հրապարակ». Իշխանությունն ազատվում է Դավիթ Հարությունյանի կադրից
«Հրապարակ». Իշխանությունն ազատվում է Դավիթ Հարությունյանի կադրից
11/05/2019 09:09

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանն արձակուրդ է վերցրել եւ, մեզ հասած տեղեկություններով, այլեւս չի վերադառնա: Թերեւս, նոր իշխանությունը որոշել է չաշխատել հին, փորձառու կադրի հետ։

Նա 1997 թվականից աշխատել է կառավարության աշխատակազմում, եղել է վարչապետի աշխատակազմի առաջատար մասնագետ, ապա տեղափոխվել է արդարադատության նախարարություն՝ նախարարի օգնական, խորհրդական, աշխատակազմի ղեկավար, հետո՝ գլխավոր դատախազի խորհրդական, ապա Դավիթ Հարությունյանի՝ կառավարության աշխատակազմի ղեկավար դառնալուց հետո նշանակվել է նրա տեղակալ։ 2017-ին վերադարձել է արդարադատության նախարարություն՝ աշխատակազմի ղեկավար։

Նա համարվում է Դավիթ Հարությունյանի կադրը։ Արդարադատության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը մեզ ասաց․ «Հաստատում եմ, որ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար տիկին Նունե Խաչատրյանը հերթական արձակուրդի դիմում է ներկայացրել»: Իսկ հետագայում «չվերադառնալու» մասին հարցին ի պատասխան՝ խոսնակն ասաց, որ նման տեղեկության չի տիրապետում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում