Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/09/2019 20:03
Դուք վնգստացող դատավորների՞ց եք. Քոչարյանի պաշտպանները պահանջեցին դատավորի ինքնաբացարկը | Սպաները եղել են հարբած վիճակում, իմ օգնականը պաշտպանվել է. Մարզպետը՝ Եղեգնաձորի միջադեպի մասին | Քոչարյանը կմնա կալանքի տակ. գրավի միջնորդությունը մերժվեց (Տեսանյութ) | 15 երեխա ունեցող Մելքոնյան ամուսինները պարգեւատրվեցին | Դատարանը մերժեց՝Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու միջնորդությունը | Դատարանի բակից մի քաղաքացու բերման ենթարկեցին | Գյումրիից` ուղիղ չվերթով ԱՄՆ. հայտնի են Փաշինյանի ուղեկցորդների անունները | «Պայմանավորվել ենք, որ անորակ աշխատանքը չի ընդունվելու, և բոլոր ընկերությունները, որ զբաղված են ճանապարհաշինությամբ, նախապես պետք է դա իմանան». Փաշինյան |

ՏՏ

Հայկական պլանշետներ արտադրող ArmTab ձեռնարկությունը փակվելու եզրին է. Միքայել Մելքումյան
Հայկական պլանշետներ արտադրող ArmTab ձեռնարկությունը փակվելու եզրին է. Միքայել Մելքումյան
07/05/2019 20:08



Պլանշետներ արտադրող հայկական ձեռնարկությունը փակվելու եզրին է։ Այս մասին մայիսի 7-ին Ազգային ժողովում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նրա խոսքով՝ կիրակի օրը նա իմացել է, որ ձեռնարկության 150 աշխատակցից ձեռնարկությունում մնացել է 10-ը, իսկ «երկուշաբթի արդեն ես ինձ մոտ հրավիրեցի Technology and Science Dynamics ընկերության, որը ArmPhone հայտնի սմարթֆոնների եւ ArmTab պլանշետների արտադրողն է, հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանին, որպեսզի քննարկենք այդ հարցը»։ «Պարզվեց, որ ԵՏՄ գոտում արդեն գործում են 626 հավելվածի կետերը՝ 4 լիցենզիաներից մեկը, որոնք գործում են ԵՏՄ գոտում։

Դա հանգեցրեց նրան, որ նա չի կարողանում իրացնել իր արտադրանքը»,- նշել է Մելքումյանը։ Պատգամավորն ընդգծել է. որ զրուցել է թե՛ վարչապետի, թե՛ փոխվարչապետի, թե՛ այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ դիմել է ռուս գործընկերներին։ «Էկոնոմիկայի նախարարները ժամանակին ասում էին, թե պետք է առաջ մղել հայկական բրենդը։ Միեւնույն ժամանակ պարզվում է, որ Վահան Շաքարյանը իմացել է 626 հավելվածի պահանջների ուժի մեջ մտնելու մասին միայն 2019-ի հունվարի 1-ին, երբ այն արդեն գործում էր։ Դա այն մոտեցումը չէ, որը պետք է կիրառել հայկական բրենդները առաջ մղելիս»,- ամփոփել է Միքայել Մելքումյանը։ Նշենք, որ Technology and Science Dynamics Inc ընկերությունը հայկական շուկայում գործում է 2013 թվականի հոկտեմբերից՝ հայկական ArmTab պլանշետը եւ ArmPhone առաջին հայկական սմարթֆոնն առաջարկելով Android բազայի վրա։