Երևան 26/05/2019 05:20
Հելեն Սեգարան, Րաֆֆի Արտոն եւ Լեա Կաստելը ժամանեցին Երեւան. արտիստները կիսվեցին Ազնավուրին նվիրված համերգից սպասելիքներով (վիդեո) | Հանրահավաքի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել Para TV-ի հնչյունային ռեժիսորը | Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում | Պարզաբանում. Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածում մինչև հիմնանորոգումն սկսելը կատարվում են ժամանակավոր անցանելիության ապահովման աշխատանքներ | Բանը չի հասնում ամուսնուս քննադատելուն. Աննա Հակոբյան | Տրորված ճանապարհով. Ադրբեջանն աստիճանաբար ճանապարհ է կառուցում դեպի Դավիթ Գարեջի | Ադրբեջանում հայերի հանդեպ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին | «Սասնա ծռեր» կուսակցությունն ավտոերթ է կազմակերպել դեպի Արցախ |

Տարածաշրջան

Հայաստանի եւ Ադրբեջանի հետ աշխատում ենք ԼՂ հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար. պետդեպի ներկայացուցիչ
Հայաստանի եւ Ադրբեջանի հետ աշխատում ենք ԼՂ հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար. պետդեպի ներկայացուցիչ
07/05/2019 20:02

ԱՄՆ ակնկալիքները Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության հարցերում կապված են տարածաշրջանի բոլոր երկրների խաղաղ եւ անվտանգ համակեցության հետ։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը Երեւանում տեղի ունեցած ճեպազրույցում։

«Այդ նպատակով մենք ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ աշխատում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ գտնելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծում»,- ասել է Ջորջ Քենթը՝ չզլանալով հիշեցնել «Ռուսաստանի զավթած Վրաստանի տարածքի մասին»։

«Մենք՝ որպես ԵԱՀԿ անդամներ, ԱՄՆ-ը, Հարավային Կովկասի երկրները եւ Ռուսաստանը, պայմանավորվել ենք ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքների մասին, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին»,- նշել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ անվտանգության մասին խոսելով չպետք է շրջանցել հարավի երկրները՝ Իրանը, Սիրիան։ «Ցավոք, Իրանը ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում»,- ասել է Ջորջ Քենթը։

Նրա խոսքով՝ քննարկումների ընթացքում դիտարկվել են ոչ միայն Կովկասյան տարածաշրջանի անվտանգության հարցերը, այլ նաեւ ավելի լայն, այդ թվում այն երկրներինը, որոնց ջանքերն ուղղված չեն խաղաղությանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքվում Ջորջ Քենթը հաստատել էր ԱՄՆ պատրաստակամությունը՝ ընդունել Հաայստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։