Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/08/2019 05:13
Գորգերի «փարթիի» կազմակերպիչ Ա/Ձ-ն էլի է ԱԺ-ին ծառայություններ մատուցել. Արարատ Միրզոյանի խորհրդականի շրջապատից է (Լուսանկարներ) | ԻՆՁ ՆՄԱՆՆԵՐԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ՄԵՌՆԵԼՈՒ, ԵՍ ՊԵՏՔ Է ԶՈՀՎԵՄ ՈՒ ՆԱՀԱՏԱԿՎԵՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ. ՕԳԱՆՈՎՍԿԻ | Չեմ կարծում՝ Ռուսաստանը պատրաստ է իր տարածքը դարձնել քրեական գործերով կասկածյալների ապաստան Իգիթյան | «ՌՈՒԶԱՆԻՆ ԲԵՐԵԼ ԵՆՔ, ՈՐ ՁԵՐ ՀԱՄԱՐ ՏԱՆՋՎԻ, ՄԻ ԲԱՆ ՍԱՐՔԻ». ԳՈՐԾԱՐԱՐԸ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ | Մոսկվայում կոմունիստներն արդար ընտրությունների պահանջով հանրահավաք են անցկացնում. սպասվում են նաև միայնակ պիկետներ (ուղիղ միացում) | «Գնա տուն և սպորտով զբաղվիր». Թրամփն ավելորդ քաշի պատճառով ծաղրել է իր կողմնակցին և թիկնապահների հրահանգել հեռացնել նրան դահլիճից | Հնդկաստանի յութուբյան ֆերմերն իր հայտնի դառնալու մասին | Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերն ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը․ Արմեն Աշոտյան |

Տարածաշրջան

Ստորգետնյա Անուշաբադ. Իրանի զբոսաշրջային քաղաքը անձավային քաղաք է փնտրում Հայաստանում(Բացառիկ)
Ստորգետնյա Անուշաբադ. Իրանի զբոսաշրջային քաղաքը անձավային քաղաք է փնտրում Հայաստանում(Բացառիկ)
06/05/2019 14:32



Բացառիկ ռեպորտաժ Իրանից: Այնտեղ հայտնաբերված ստորգետնյա քաղաքի անունը հայկական հնչեղություն ունի: Ինչո՞ւ են քաղաքում հատկապես նվերներով դիմավորում Անուշ անունն ունեցողներին:

Ստորգետնյա և վերգետնյա Անուշաբադ քաղաքի ղեկավար Մահմուդ Աշադին է: Նա հատուկ եկել է՝ Հայաստանից ժամանած զբոսաշրջիկների խմբին հանդիպելու համար: Աշադին հետաքրքրվեց՝ խմբում Անուշ անունով աղջիկներ կա՞ն: Պարզվեց, որ կա: Հայաստանից՝ Իրան ժամանած Անուշին անակնկալ էր սպասվում:

Ու հենց ստորգետնայ քաղաքում, քաղաքապետ Աշադին առաջարկեց համագործակցել հայաստանյան քարանձավային որևէ քաղաքի հետ՝ քույր քաղաք դառնալու և երկու քաղաքների միջև զբոսաշրջությունը զարգացնելու համար:

80 հեկտար տարածք ունեցող Անուշաբադ ստորգետնյա քաղաք հայկական երկրորդ խումբն է այցելում: Քաղաքապետի խոսքով՝ առաջին խմբի հայ երիտասարդները պարսկերենն ու իրանական մշակույթն ուսումնասիրելու համար էին եկել:

1500 տարվա պատմություն ունեցող ստորգետնյա քաղաքը 2000-ին է հայտնաբերվել հենց այս հատվածում՝ փորելու ժամանակ: Քաղաքն հայտնաբերելուց հետո այն դարձել է բազմաթիվ զբոսաշրջիկների այցելության կենտրոն:

4-ից մինչև 18 մետր խորություն ունեցող ստորգետնյա քաղաքը Սասանյան Անուշիրվան թագավորն է հիմնել: Այդ խորության մեջ Անուշիրվանը սառը և մաքուր ջուր է գտել ու հրամայել՝ հորի կողքին կառուցել քաղաք և անվանել Անուշաբադ կամ՝ Սառը ջրի համով քաղաք:

Ստորգետնյա այս քաղաքը թշնամուն մոլորության մեջ գցելու համար էր նախատեսված: Քաղաքի ճարտարապետության հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ կոր միջանցքները քաղաքի բնակիչներին օգնում էին՝ թշնամիներին հանկարծակիի բերել:

Ստորգետնյա քաղաքը մի քանի մուտք ուներ: Որոշները մարդկանց տներում էին, մյուսները՝ կարևոր հավաքատեղերում: 

Քաղաքապետը պատմեց, որ մեկը ջուր է փնտրում Անուշաբադի տարածքում՝ փորում է և հայտնվում ստորգետնյա քաղաքում: Այն երկհարկանի է , կան նաև եռահարկ հատվածներ: Քաղաքի կառուցման համար ոչ փայտ է օգտագործվել, և ոչ էլ՝ մետաղ: Ստորգետնյա պատմական քաղաքն ունի նաև զուգարաններ, բաղնիքներ ու ննջարաններ: Մթերքի պահպանման համար՝ սառը օդանցքներ են փորվել: 

Մարդիկ ներքևի հարկեր էին իջնում Խողովակներով : Խոռոչները հատուկ նեղ և կարճ են արել, որ կարողանան թշնամու դեմն առնել: Այստեղ նրանց ոչնչացնելն ավելի հեշտ էր: 

Ստորգետնյա քաղաքի հատվածներից մեկն էլ 300 տարվա պատմություն ունի: Այստեղ կուտակվում էր քաղաքի խմելու ջուրը: Հարյուր տարի առաջ ջրհեղեղը խոնավացրել է պատերը: Պատմական այս քաղաքում մաքուր օդ միշտ կա: Շատերին, սակայն, ճնշում են անլուսամուտ պատերը և փոքր, նեղ, հեղձուկ սենյակները: Դա էր պատճառը, որ շատերը չեն կարողանում երկար մնալ ստորգետնյա քաղաքում: