Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/08/2019 08:20
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ | Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստը սրտի արիթմիայով ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց | Ո՞վ է դատավոր Աննա Դանիբեկյանը, ում մակագրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը: Նրա գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ դատական իշխանությունը. կարգապահական հանձնաժողով | Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին | Փաշինյանը պնդում է՝ Ամուլսարի հանքի շահագործումից Ջերմուկը չի դադարի առողջարանային քաղաք լինել (Տեսանյութ) | Փաստորեն Ամուլսարի ցիանիդն իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան | Արտակարգ դեպք՝ «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն | Ուղիղ. 2019 թվականի Sinquefield գավաթ. 3-րդ տուր |

Հարցազրույցներ

Պատերազմի վերսկսման հավանականությունը շարունակում է մնալ օրակարգային. հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ
Պատերազմի վերսկսման հավանականությունը շարունակում է մնալ օրակարգային. հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ
06/04/2019 10:32

Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխնախարար, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանը NEWS.am–ին տված հարցազրույցում անդրադարձել է Արցախի հարցին, Փաշինյան–Ալիեւ հանդիպմանն ու բանակցությունների հնարավոր զարգացումներին։

Վերջին շրջանում փորձագիտական շրջանակներում ակտիվ շրջանառվում է կարծիքըոր պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է։ Դուք պատերազմի վերսկսման ռեալ վտանգ տեսնո՞ւմ եք:

Քանի դեռ հակամարտ կողմերի միջև կնքված չէ խաղաղության հաստատման վերաբերյալ վերջնական համաձայնագիր, պատերազմի վերսկսման հավանականությունը շարունակում է մնալ օրակարգային:

Ի՞նչ տպավորություն ստացաք ՓաշինյանԱլիև հանդիպումիցդրան հաջորդած երկու երկրների առաջնորդների հայտարարություններիցինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքից:

Միայն կասեմ, որ բանակցային շփումները միշտ էլ ավելի նախընտրելի են, քան պատերազմը:

Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու հեռանկար տեսնո՞ւմ եք:

Հակառակ դեպքում ցանկացած երկխոսություն վերջնական արդյունքում կլինի ինքնանպատակ և անհեռանկար:

Դավիթ Տոնոյանն ԱՄՆ իր այցի ընթացքում շրջանառության մեջ դրեց «նոր պատերազմնոր տարածքներ» թեզըինչին կտրուկ արձագանքեց Ադրբեջանը։ Փաշինյանըըստ էությանհաստատեցոր դա գործող իշխանությունների միասնական դիրքորոշումն է։ Ինչո՞ւձեր կարծիքովկոշտացավ հռետորաբանությունը:

Երևի թե տվյալ հարցի հասցեատերը ես չեմ: Բայց այն, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման, միանշանակ է:

Հակամարտությանը ներգրավված կողմերն ու միջնորդները սկսել են խոսել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին։ Որքանո՞վ եք սա հնարավոր համարում՝ հաշվի առնելովոր Ալիևն ադրբեջանցիներին տասնամյակներով նախապտտրաստել է պատերազմիև արդյոք այս փուլումերբ պատերազմի վտանգը չի անցելնպատակահարմար է հայ ժողովրդին պատրաստել խաղաղության:

Մեր ժողովուրդը խաղաղությանը վաղուց է պատրաստ՝ սկսած 1988-ից: Բայց դա ամենևին չի նշանակում, որ անհրաժեշտության դեպքում մենք չենք ընդունելու մեզ նետված մարտահրավերը, ճիշտ այնպես, ինչպես 1991-ից 94-ին էր, կամ 2016թ. ապրիլին:

Ինչո՞վ եք զբաղվելու պաշտոնաթողությունից հետո:

Շարունակելու եմ ղեկավարել մեր երեկվա պատերազմի մասնակիցներին միավորող Արցախի ազատամարտիկների միությունը և իմ երկրի համար անելու եմ այն, ինչը հարիր է երկու պատերազմ անցած մարտական գեներալին: 

Հեղինակ՝ Աիդա Հովհաննիսյան